ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիլիջանի թունելի ներսում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել

Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ 

«Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին:

Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյմեբերի 1-ն է»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: