ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետականները մտադիր են արգելափակել միջուկային համաձայնագիրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական մեծամասնությունը քվեարկելու է Իրանի միջուկային համաձայնագիրն արգելափակելու համար: Ինչպես հայտնում է AFP-ն̦ այս մասին հայտարարել են հանրապետական օրենսդիրները:

Մինչև սեպտեմբերի 17-ը Կոնգրեսը քվեարկության է դնելու  Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագրին անհամաձայնության հայտնելու վերաբերյալ բանաձևը: Նշենք̦ որ հանրապետականները մեծամասնություն են կազմում ինչպես Ներկայացուցիչների պալատում̦ այնպես էլ Սենատում:

Եթե այն ընդունվի̦ ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողանա վերացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործող պատժամիջոցները̦ որոնք պետք է հանվեն իրանական միջուկային գործունեության սահմանափակման դիմաց: Սակայն Օբաման հայտարարել է̦ որ վետո կկիրառի նման որոշման դեմ: Իսկ նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է այս երկու մարմիններում էլ ստանալ ձայների 2/3-ը:

Bloomberg գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթի խոսքերը̦ ով նշել է̦ որ «իրենք Ներկայացուցիչների պալատում բավական աջակցություն ունեն վերոնշյալ բանաձևի նկատմամբ վետո կիրառելու համար»:

Հանրապետական Պետեր Ռոսկամը հայտարարել է̦ որ Ներկայացուցիչների պալատի 434 անդամներից 218-ը մտադիր են անհամաձայնություն հայտնել իրանական գործարքին: Նրանք բոլորն էլ հանրապետականներ են: «Կոնգրեսն ու Ամերիկայի ժողովուրդը հավատում են̦ որ կարելի է ավելի լավ համաձայնագիր կնքել̦ և մենք կարող ենք սկսել այս մեկից հրաժարվելով»̦ - ասել է Ռոսկամը: Վերջինս կարծում է̦ որ Իրանի հետ կնքված համաձայնագիրն ընդհանրապես անկարող է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը:

Օբամայի վարչակազմը բազմիցս հայտարարել է̦ որ Իրանի հետ կնքված համաձայն̦ իսկապես̦ իդեալական չէ̦ սակայն հակառակ պարագայում Իրանը կշարունակեր իր միջուկային ծրագիրը̦ իսկ պատժամիջոցների համակարգն էլ̦ ի վերջո̦ մի օր տապալվելու էր:  

Հատկանշական է̦ որ Իրանում ևս քննարկվում է այն հարցը̦ թե որքանով էր ճիշտ նման համաձայնագիր ստորագրելը: The Washington Post-ը գրում է̦ որ Իրանում առավել կոշտ կուրսի կողմնակիցները գտնում են̦ որ Թեհրանը չափազանց շատ զիջումներ է արել միջազգային հանրությանը` հատելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Հոմեյնիի սահմանած «կարմիր գծերը»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: