ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ փոխգործակցության խորացումը և ընդլայնումը. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության խորացումը և ընդլայնումը: 

Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին կառուցողական համագործակցության համար և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Բելառուսի համար, դեսպան Սուխորենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն դինամիկ զարգանալ և ամրապնդվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: