ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարքային ադրբեջանցիները զրկվել են Կասպից ծովից

Ադրբեջանում նոր հանրային արշավ է սկսվել պաշտոնյաների կամայականությունների դեմ, հայտնում են ադրբեջանական կայքերը:

«Արձագանքելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի կոչին՝ բարձրաձայնել պետական ծառայողների և օլիգարխների գործողություններում անօրինականությունների և բացասական միտումների մասին»՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իշխանությունների ուշադրությունն են հրավիրում երկրի վերնախավի հերթական կամայականության վրա:

Կասպից ծովի լողափերը և ափամերձ տարածքները հայտնվել են երկրի վերնախավի օկուպացիայի տակ: Ոչ միայն Ադրբեջան այցելող զբոսաշրջիկները, այլ նաև այդ երկրի քաղաքացիները գործնականում զրկված են Կասպից ծովի ափամերձ հանգստավայրեր այցելելու հնարավորությունից: Ադրբեջանցի պաշտոնյաներն այստեղ կառուցում են շքեղ առանձնատներ, որոնց բազմակիլոմետրանոց պարիսպներով էլ փակված են լողափերը:

Իհարկե առանց իշխանությունների թույլատրության նման մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, և սպասել, որ ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչների սոցիալական ցանցերում սկսված բողոքի ակցիան որևէ դրական լուծում կստանա, իհարկե չարժե: Ավելորդ է նույնիսկ նշելը, որ Կասպից ծովի հանրային լողափերի յուրացումը տեղի է ունեցել համաշխարահային մեծ ճանաչում ստացած ադրբեջանական կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ և հետադարձ գործընթացը հնարավոր է  միայն իշխանափոխության պայմաններում: Սակայն Ալիևի կլանը չի պարտարստվում հեռանալ: Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք բավականին «զգոն» են ցանկացած տիպի բողոքի կամ հակաիշխանական տրամադրությունների դրսևորման նկատմամբ, դեռևս չեն արձագանքել այս բողոքներին:

Ադրբեջանական իշխանությունների այս լռությունը միգուցե պայմանավորված է նրանով, որ հանրային սեփականության ակնհայտ բռնազավթման դեմ բողոքը դժվար է ներկայացնել որպես պետական դավաճանություն կամ անօրինական ձեռնարկատիրություն և վերջիններիս կազմակերպիչների նկատմամբ դատական գործ սկսել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: