ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջիբրալթարի խնդիր. Լոնդոնը մեղադրանք է ներկայացրել Մադրիդին

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրերս մեղադրել է Իսպանիային՝ Ջիբրալթարի հանդեպ ոտնձգություններ կատարելու մեջ՝ հայտնելով, որ իսպանական պետական ​​նավերը բազմիցս և ապօրինաբար մուտք են գործում Մեծ Բրիտանիայի ջրային տարածքներ՝ առանց անգամ ծանուցելու այդ մասին:

Իբերական թերակղզու հարավում գտնվող 30.000 բնակչություն ունեցող այս տարածաշրջանը դարեր ի վեր շարունակում է կռվախնձոր լինել Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի միջև:

Ջիբրալթարի շուրջ սա հերթական դիվանագիտական վեճն է Եվրոպական միության երկու անդամ-պետությունների միջև, ընդ որում շուրջ 300 տարի առաջ իսպանացիները տարածաշրջանը զիջել էին Մեծ Բրիտանիային, իսկ այժմ իսպանական իշխանություններն ուզում են հետ պահանջել այն, հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:

«Սա այն հրատապ հարցն է, որը մենք այլևս չենք կարող չբարձրաձայնել: Պետք է շտապ խոսել իսպանական իշխանությունների հետ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Հյուգո Սվայրը:

Իսկ ահա Իսպանիայի կառավարությունն իր հերթին պատասխանել է, որ իրենք բացարձակապես ոչ մի խախտում չեն արել, քանի որ իրենց սեփական ջրային տարածքներն են մուտք գործել, հայտնում է իսպանական El Pais թերթը:

«Մեր նավերն ընթացիկ վերահսկողություն են իրականացնում անօրինական ձկնորսության և ծխախոտի մաքսանենգության դեմ, և լիովին իրավունք ունեն անցկացնելու անվտանգության անհրաժեշտ միջոցառումները»,- հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն՝ պնդելով, որ Իսպանիան պարտավորություն ունի գործելու ԵՄ օրենսդրությանը համապատասխան, հետևաբար իրավասու է վերահսկման գործողություններ կատարել Ջիբրալթարի ողջ տարածքում»:

Ըստ միջազգային իրավունքի՝ առաջին երեք մղոնը ծովափից այն կողմ պատկանում է այն պետությանը, որը տնօրինում է տվյալ տարածքին: Սա նշանակում է, որ ծովը ևս բրիտանական է համարվում, չնայած իսպանացիները գտնում են, որ զուտ Ջիբլարթարն է բրիտանական, իսկ դրա ջրային տարածությունն իրենց է պատկանում:

«Մենք իհարկե հասկանում ենք, որ Իսպանիայի պետական նավերը հետախուզության էին դուրս եկել և հանցագործությունները կանխելու նպատակով էր այդ ամենն արվում, բայց առանց մեզ տեղյակ պահելու և զեկուցելու՝ դա բոլորովին անընդունելի և անօրինական օպերացիա է համարվում», - նշել է ՄԲ արտգործնախարարը՝ բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ:

Ուշագրավն այն է, որ Լոնդոնի և Մադրիդի միջև այս ողջ վեճի ընթացքում Ջիբրալթարի կառավարությունն ընդամենը հայտարարել է, որ ապշահար ու ցնցված է իր տարածքում տեղի ունեցածով:

«Հարկավոր էր խնդրել Ջիբրալթարի ոստիկանությանն աջակցել հանցագործներին հետապնդելու հարցում, եթե բանը հասնելու էր բրիտանական վերահսկողության տակ գտնվող ջրերը մուտք գործելուն», - այս առիթով նշել է Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիո Պիկարդոն, -«Ես վստահ եմ, որ խոսում եմ ողջ Ջիբրալթարի անունից, երբ ասում եմ, որ սա լուրջ ձախողում էր իսպանացիների կողմից, ինչը կարող է փչացնել դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: