ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համահայկական 6­-րդ ամառային խաղերն ավարտված են

Այսօր` օգոստոսի 13-ին, Երևանի Թատերական հրապարակում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում է խաղերի Համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 3-13-ը աշխարհի 36 երկրների 175 քաղաքներից ժամանած հայ մարզիկներն իրենց ուժերը չափեցին տարբեր սպորտաձևերում: Համահայկական խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, այս տարի ավելացնել էին ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որի թիվը գերազանցում է 6350-ը: 

Համահայկական 6­-րդ ամառային խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղում Երևանի թիմն է: Այսպես, Համահայկական խաղերի 10 մրցումային օրերի ընթացքում Երևանի թիմը նվաճեց 140 մեդալ` 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե: Երկրորդ տեղում 46 մեդալով Գյումրիի թիմն է` 15 ոսկե, 12 արծաթե, 19 բրոնզե: Իսկ եռյակի վերջում Վանաձորի թիմն է ընդհանուր 18 մեդալով` 6 ոսկե 8 արծաթե և 4 բրոնզե:

Լավագույն արդյունքերը ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին գավաթներ կհանձնվեն այսօր երեկոյան կայանալիք փակման արարողության ժամանակ: Միջոցառման ժամանակ կպարգևատրվի նաև «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը: «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթին այս տարի մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ: «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան:

Պարգևատրման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: