ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համահայկական հաջորդ խաղերը կանցկացվեն Արցախում

armnoc.am

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նորակառույց «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման հիմքն է: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է Զաքարյանը:

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկվել է նաև Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել Համահայկական 2-րդ ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրվարին` Ծաղկաձորում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: