ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը խնդրում են լրատվամիջոցներին չհետապնդել իրենց որդուն

Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը խնդրանքով դիմել են լրատվամիջոցներին: Նրանք ուզում են, որ պապարացիները դադարեն հետապնդել իրենց որդուն` արքայազն Ջորջին, ով դարձել է լրատվամիջոցների «համար մեկ թիրախը»: Արքայական զույգը մտահոգություն ունի, որ «լրատվամիջոցների հետապնդումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել իրենց համար»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ամուսինները զգուշացնում են, որ լրատվամիջոցներն արդեն հատում են բոլոր սահմանները:

Հայտարարության մեջ նշվում է, որ պապարացիներն արքայազն Ջորջին իրենց տեսադաշտում պահելու համար ամենատարբեր հուսահատ քայլերի են դիմում: Օգոստոսին մի լուսանկարիչ գրեթե ամբողջ օրը հետապնդել է արքայազն Ջորջին, ով իր դայակի հետ դուրս է եկել զբոսնելու մանկական խաղահրապարակում: Լուսանկարչին, ի վերջո, հայտնաբերել են և ձերբակալել: Ինչպես նշվում է արքայական ընտանիքի հայտարարության մեջ, սա միակ նմանատիպ դեպքը չէ: Հետևաբար, նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:

Ամուսինները չեն ցանկանում, որ իրենց երեխաները մեծանան «բացառապես պալատի դարպասների ներսում»: Նրանք ուզում են, որ իրենց երեխաները կարողանան ազատ խաղալ հանրային վայրերում և չենթարկվեն լուսանկարիչների հետապնդումներին:

Արքայազն Ուիլիամը նաև մտահոգություն ունի, որ պատմությունը կարող է կրկնվել: Նա չի ցանկանում, որ լրատվամիջոցները ներխուժեն իր երեխաների կյանք̦ ինչպես դա տեղի ունեցավ իր մոր` արքայազն Դիանայի հետ: The Telegraph-ը գրում է, որ Ուիլիամի կարծիքով Փարիզի պապարացիները մեղավոր են 1997 թվականին իր մոր մահվան մեջ:

Արքայական ընտանիքի մամլո խոսնակը հույս է հայտնել, որ լրագրողները լրջորեն կմոտենան այս խնդրանքին, և զույգը ստիպված չի լինի նման խնդիրների կարգավորման համար դիմել իր փաստաբաններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: