ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում դժգոհում են գործընկեր Բրիտանիայից

Ադրբեջանում բրիտանական British Petroleum նավթային ընկերության այս տարի կրճատման ենթակա աշխատակիցների 86 տոկոսը կազմելու են Ադրբեջանի քաղաքացիները, գրում է haqqin.az լրատվականը՝ հղում կատարելով ընկերության հաշվետվությանը:

Տեղեկությունների համաձայն՝ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բրիտանական նավթային ընկերությունն արդեն կրճատել է Ադրբեջանի 126 քաղաքացու:

Ավելի վաղ բրիտանական ընկերությունը հայտարարել էր, որ կրճատումները շարունակվելու են մինչև 2018 թվականը, և կրճատման ենթակա աշխատակիցների 90 տոկոսը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի:

Պարզվում է՝ բրիտանացիների նկատմամբ ադրբեջանցիների դժգոհությունը միայն կրճատումներով չի պայմանավորված: Ընդհանրապես, ըստ Բաքվի, չնայած, որ բրիտանական ընկերությունը միլիարդավոր դոլարներ է աշխատում Ադրբեջանում, Լոնդոնը ընդհանրապես որևէ աջակցություն ցույց չի ցուցաբերում Ադրբեջանին՝ ո՛չ աշխարհաքաղաքական շահերի, ո՛չ էլ միջազգային ասպարեզում այս երկրի վարկանիշը բարձր պահելու հարցում:

Նախորդ շաբաթ Լեյլա և Արիֆ Յունուսների աղմկահարույց դատի կապակցությամբ արևմտյան բազմաթիվ երկրների շարքում Լոնդոնը ևս քննադատություններ էր հնչեցրել ադրբեջանական իշխանությունների հասցեին՝վերջիններիս մեղադրելով քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Բաքուն ստիպված է եղել հիասթափվել իր տնտեսական կարևոր գործընկերոջից:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը նախորդ շաբաթ Ուկրաինա կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատել է իր երկրի աջակցություն Կիևին «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարելու հարցում: Ֆելոնը նաև նշել է, որ Միացյալ թագավարության կողմից մարզվող ուկրաինացի զինվորների թիվը նախատեսվում է կրկնապատկել:

Բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը տխրեցրել է Բաքվին, որը 23 տարվա նավթային համագործակցություն ընթացքում նմանատիպ աջակցության խոսքեր բրիտանական պաշտոնյաների կողմից չի լսել: Բաքվում արձանագրում են, որ չնայած այդ տարիներին Ադրբեջանի կառավարության և ВР-ի միջև Կասպից ծովի ադրբեջանական մասի նավթահանքերի յուրացման ավելի քան 20 պայմանագիր է ստորագրվել, սակայն Ադրբեջանն իրական աջակցություն Լոնդոնից այդպես էլ չի ստացվել:

Ադրբեջանցիներին զայրացնում է նաև այն, որ, չնայած ադրբեջանական կողմի ջանքերին, արևտյան պետությունները Ղարաբաղյան հակամարտությունը չեն դիտարկում իրենց տեսանկյունից և անգամ, ըստ որոշ վերլուծաբանների, հակված են աջակցելու Հայաստանին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին  բրիտանական իշխանությունների հրավերով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոնը, ինչի առնչությամբ Ադրբեջանը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել:

Արդյունքում, Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները վատացնելու համար Բաքուն արդեն բավարար հիմքեր ունի՝ հաշվի առնելով առողջ քննադատության և կառուցողական մոտեցումների նկատմամբ Ալիևի վարչակարգի մերժողական մոտեցումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: