ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը և Ռուսաստանը «հարավկովկասյան խաղաքարտը» թողել են ծայրահեղ էսկալացիայի համար

Ռուսաստանը և Արևմուտքը կփորձեն պահել «հարավկովկասյան խաղաքարտը» ծայրահեղ էսկալացիայի համար, ինչի մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին Sputnik-Հայաստան կայքին հայտնել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ մեկնաբանելով վերջերս լույս տեսած Stratfor-ի զեկույցը:

Stratfor ամերիկյան հետախուզական-վերլուծական մասնավոր կենտրոնի փորձագետների զեկուցի համաձայն՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակազդեցության կենտրոնը կարող է Ուկրաինայից տեղափոխվել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

 «Այն, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բավական սրվել է և դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում, ակնհայտ է: Հարավային Կովկասը ևս, իր ռազմավարական դիրքով հանդերձ, չէր կարող բացառություն կազմել»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում իր շահերն ունի և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն, իսկ առկա ներքին մրցակցությունը դրսևովում է սեփական դիրքերը հնարավորինս ամրապնդելու, ինչպես նաև դաշնակիցների հետ կապերի սերտացման միջոցով: Նա նշեց, որ վերջին տարիների տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներն ընթացել են հենց այդ քաղաքականության համատեքստում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը բավական բարդ, պոտենցիալ պայթյունավտանգ տարածաշրջան է, կարծում եմ, կողմերը հնարավորինս կխուսփեն այն իրենց ներքին «խաղում» հնարավորինս լայն ներգրավելուց, քանի որ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի, իսկ մերձավորարևելյան անկայունության տարածումը մինչև Կասպից ծով հազիվ թե ձեռնտու լինի որևէ մեկի»,- ընդգծեց փորձագետը:

Ըստ նրա՝ այժմ նկատվում է նաև բավական հետաքրքիր հակառակ գործընթաց. նույն Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է Արևմուտք-Ռուսաստան համագործակցության սակավաթիվ կետերից մեկը:

«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ-ն, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ն փորձում են հնարավորինս նպաստել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ կանխելով կողմերի միջև լարվածության աճը»,- եզրափակեց Մինասյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: