ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օհանյան. զինվորը պետք է տիրապետի ոչ միայն իր պարտականություններին, այլ նաև իրավունքներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 21-ին  հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ, հայտնում է Ազատություն լրատվականը:

Մասնակիցների հետ զրույցում, խոսելով զինվորի` ոչ միայն իր պարտականությունների, այլ նաև իրավուքների իմացության կարևորության մասին` նախարարը մասնավորապես նկատել է.

«Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձևավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարևոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարևոր տարրին՝ արժանապատվությանը։ Ես միշտ ասում եմ մեր ենթականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի՝ ամենավերջում կանգնած զինվորի արժանապատվությունը», - ասել է Սեյրան Օհանյանը::


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: