ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ընտանիքի կորսված պատմությունը. Քոնեկտիկուտում ֆոտոցուցահանդես կբացվի

Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի Լայմանի անվան կենտրոնի պատկերասրահում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը «Դիլդիլյան եղբայրների ընտանիքի կորսված պատմության վկայությունը՝ օբյեկտիվի միջով» խորագրով լուսանկարների ցուցահանդես կանցկացվի: Համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի ընտանեկան լուսանկարների եզակի հավաքածուն ներկայացնում է նրա ընտանիքի պատմությունն Առաջին աշխարհամարտի եւ օսմանյան կայսրության փլուզման իրադարձությունների ֆոնին:

«Massis Post»-ի փոխանցմամբ, Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի ղեկավար Մերի Փափազյանը սեպտեմբերի 10-ին՝ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, մեդալ կհանձնի հատուկ հյուրի՝ Հայկական մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի եւ Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս կրթական այլ հաստատությունների հետ միջազգային կապերի միջոցով Հայաստանում կրթական որակի բարելավմանը նպաստելու համար, տեղեկացնում է NEWS.am-ը:

Արմեն Մարսուբյանի պապն ու նրա եղբայրը՝ Ցոլակ և Արա Դիլդիլյանները, լուսանկարիչ են եղել, որոնք աշխատել են Օսմանյան Թուրքիայի Մարզվան քաղաքի Անատոլիական քոլեջում և քաղաքապետարանում: 1890-1922 թվականներին Ցոլակը տարածաշրջանում հայտնի լուսանկարիչ է եղել: Լուսանկարների հավաքածուի մեծ մասը հասել է Մարսուբյանին: Դրանցում 1888-1922 թվականների բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք ներառում են նաև Հայոց ցեղասպանության տարիները:

Ցուցադրությունը, որը նախկինում անցկացվել է Մերզիֆոնում, Ստամբուլում եւ Դիարբեքիրում, գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը: Աշնանն այն կներկայացվի նաև Լոնդոնի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության գրադարանում, ինչպես նաեւ Անկարայում, Երևանում և Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: