ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը պատրաստվում է նոր ընտրությունների անցկացմանը

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Հունաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու` երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Վասիլիկա Թանու-Խրիստոֆիլուն: Վերջինս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրութունների անցկացումը, որոնք հավանաբար տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Ինչպես նշում է Newsru.com-ը, Վասիլիկա Թանու-Խրիստոֆիլուն պետք է նախապատրաստի ընտրությունների անցկացումը:

Հիշեցնենք, որ հունական կառավարության նախկին ղեկավար Ալեքսիս Ցիպրասը օգոստոսի 20-ին հրաժարական տվեց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «Ես հայտնում եմ իմ կառավարության և իմ հրաժարականի մասին: Դուք պետք է կրկին որոշեք` արդյոք մենք կարող ենք շարունակել մեր քաղաքականությունն, այն ճանապարհը, որով հիմա ընթանում ենք վարկատուների հետ բանակցություններում: Դուք պետք է որոշեք` պատրաստ եք մեզ ևս մեկ մանդատ տալ, թե ոչ», - Ցիպրոսի խոսքերը մեջբերում է Newsru.com-ը` հղում անելով Reuters-ին: Ցիպրասն ընդգծել է, որ կառավարությունը կարողացել է վարկատուների հետ համաձայնագրի ընդունելի պայմաններ ստանալ: Նրա կարծիքով Աթենքը կարողացել է մի շարք հարցերում պաշտպանել իր դիրքորոշումը: «Վարկատուները պահանջում էին լրացուցիչ կրճատումներ անել պետական սեկտորում, առողջապահական ոլորտում, բայց մենք դա չարեցինք: Մենք պայքարեցինք, որ տնտեսման խիստ միջոցներն ավելի մեղմ լինեն: Իսկ նախորդ կառավարությունն, ընդհակառակը, ավելի ու ավելի խիստ միջոցներ էր ձեռնարկում», - իր հրաժարականի ժամանակ հայտարարեց Ցիպրասը:

Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ցիպրասի հրաժարականի պատճառը նրա ղեկավարած ՍԻՐԻԶԱ կուսակցության շրջանում առկա տարաձայնություններն են: Եվրոպացի վարկատուների հարցում առավել կոշտ դիրքորոշում ունեցող Ցիպրասի կողմնակիցները դժգոհ են նրա քաղաքականությունից: Եվ իսկապես, նրա հրաժարականից հետո ՍԻՐԻԶԱ-ի մի շարք անդամներ հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու և նոր խմբավորում ձևավորելու մասին:

Այժմ Ալեքսիս Ցիպրասը հույս ունի ստանալ մեծամասնության աջակցությունը: Alpha TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ եթե իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա ինքը չի համաձայնի կոալիցիոն կառավարություն կազմել այլ ուժի հետ:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն ակնկալվում է, որ Ցիպրասի կուսակցությունը կհաղթի ընտրություններում, սակայն պարզ չէ` արդյոք նրա կուսակցությունը կկարողանա բավարար ձայներ հավաքել միայնակ կառավարություն ձևավորելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: