Հունաստանը պատրաստվում է նոր ընտրությունների անցկացմանը
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Հունաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու` երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Վասիլիկա Թանու-Խրիստոֆիլուն: Վերջինս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրութունների անցկացումը, որոնք հավանաբար տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Ինչպես նշում է Newsru.com-ը, Վասիլիկա Թանու-Խրիստոֆիլուն պետք է նախապատրաստի ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք, որ հունական կառավարության նախկին ղեկավար Ալեքսիս Ցիպրասը օգոստոսի 20-ին հրաժարական տվեց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «Ես հայտնում եմ իմ կառավարության և իմ հրաժարականի մասին: Դուք պետք է կրկին որոշեք` արդյոք մենք կարող ենք շարունակել մեր քաղաքականությունն, այն ճանապարհը, որով հիմա ընթանում ենք վարկատուների հետ բանակցություններում: Դուք պետք է որոշեք` պատրաստ եք մեզ ևս մեկ մանդատ տալ, թե ոչ», - Ցիպրոսի խոսքերը մեջբերում է Newsru.com-ը` հղում անելով Reuters-ին: Ցիպրասն ընդգծել է, որ կառավարությունը կարողացել է վարկատուների հետ համաձայնագրի ընդունելի պայմաններ ստանալ: Նրա կարծիքով Աթենքը կարողացել է մի շարք հարցերում պաշտպանել իր դիրքորոշումը: «Վարկատուները պահանջում էին լրացուցիչ կրճատումներ անել պետական սեկտորում, առողջապահական ոլորտում, բայց մենք դա չարեցինք: Մենք պայքարեցինք, որ տնտեսման խիստ միջոցներն ավելի մեղմ լինեն: Իսկ նախորդ կառավարությունն, ընդհակառակը, ավելի ու ավելի խիստ միջոցներ էր ձեռնարկում», - իր հրաժարականի ժամանակ հայտարարեց Ցիպրասը:
Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ցիպրասի հրաժարականի պատճառը նրա ղեկավարած ՍԻՐԻԶԱ կուսակցության շրջանում առկա տարաձայնություններն են: Եվրոպացի վարկատուների հարցում առավել կոշտ դիրքորոշում ունեցող Ցիպրասի կողմնակիցները դժգոհ են նրա քաղաքականությունից: Եվ իսկապես, նրա հրաժարականից հետո ՍԻՐԻԶԱ-ի մի շարք անդամներ հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու և նոր խմբավորում ձևավորելու մասին:
Այժմ Ալեքսիս Ցիպրասը հույս ունի ստանալ մեծամասնության աջակցությունը: Alpha TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ եթե իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա ինքը չի համաձայնի կոալիցիոն կառավարություն կազմել այլ ուժի հետ:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն ակնկալվում է, որ Ցիպրասի կուսակցությունը կհաղթի ընտրություններում, սակայն պարզ չէ` արդյոք նրա կուսակցությունը կկարողանա բավարար ձայներ հավաքել միայնակ կառավարություն ձևավորելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Հունաստանը դուրս եկավ ԵՄ ֆինանսական օգնության ծրագրից. ճգնաժամն ավարտված է Միևնույն ժամանակ Հունաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ երկրում կայունություն հաստատելու համար դեռ...
- ԵՄ հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին Եվրագոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են օգոստոսին ֆինանսական օգնության...
- Եվրախումբը հաստատել է Հունաստանին 10.3 մլրդ եվրոյի հատկացումը Հետագա փոխանցումների համար Աթենքը պետք է իրականացնի միջազգային ծրագրի բոլոր նպատակայի ցուցիչները՝ մասնավորապես...
- Հունաստանը հավանություն է տվել խիստ խնայողության միջոցառումներին Խորհրդարանի որոշումը հանգեցրել է Աթենքում մասսայական բողոքի ակցիաների. հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի...
- Հունաստանում 48-ժամյա համընդհանուր գործադուլ Է սկսվել Ակցիային միացել են նաև հասարակական տրանսպորտի աշխատողները, բոլոր պետական և մասնավոր զանգվածային լրատվամիջոցները՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ