ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

171 տարի անց Ստամբուլի հայկական դպրոցը նոր շենք ունի

171 տարի անց Ստամբուլի հայկական դպրոցն ուսումնական նոր տարում նոր շենք է ունենալու: Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը Anadolu գործակալությանն ասել է, որ «մեկ ամսից իր կյանքի երազանքն իրականություն է դառնալու»: «171 տարի անց նոր շենք տեղափոխվելը մեզ բոլորիս շատ է ուրախացնում»̦ - ասել է Օզդեմիրը:

Շենքի շինարարությունը սկսվել է 3 տարի առաջ: Արտաքնապես այն քիչ է տարբերվում մյուս դպրոցներից, սակայն իրականում այն բացառիկ է: Սա առաջին հայկական դպրոցն է, որ կառուցվում է Հանրապետական Թուրքիայում օրինական դաշտի շրջանակներում: Ստամբուլում ազգային փոքրամասնությունները 22 դպրոց ունեն, որոնցից 5-ը հունական են, 1-ը` հրեական, իսկ մնացած 16 դպրոցները՝ հայկական:

Թուրքական գործակալությունը նշում է, որ շենքի կառուցումը հնարավոր դարձավ 2008 թվականին իրականացված բարեփոխման արդյունքում, որով ազգային փոքրամասնություններին թույլ էր տրվում անշարժ գույք ձեռք բերել և վերանորոգել, իսկ թուրքական կառավարությունն էլ սկսեց փոքրամասնություններին վերադարձնել նրանցից առգրավված գույքը: Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքում մոտ 60 հազար հայ կա: Ավելի քան 3000 աշակերտներ հաճախում են հայկական 16 դպրոցներ:

Թեև Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի խորհրդի անդամները հայկական դպրոցին ազատել էին որոշակի վճարներից, դպրոցի շինանարությունը բավական դժվար էր հայկական համայնքի համար, ասել է Օզդեմիրը: «Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր օգնեցին մեզ վայելելու այս ուրախությունը», - ասել է Օզդեմիրն` ընդգծելով, որ սեպտեմբերի 28-ին` ուսումնական տարվա առաջին օրը, դպրոցը հանդիսավոր պայմաններում կբացվի:

Բաքըրքյոյի շրջանում այս փոքրիկ դպրոցը կառուցվել է 170 տարի առաջ Հովհաննես Դադյանի կողմից: Տասնամյակներ շարունակ տեղի հայերը հաճախել են այս դպրոց, սակայն աշակերտների թվաքանակի աճի պայմաններում դժվարություններ առաջացան: Այժմ դպրոցը կարող է մինչև 400 աշակերտ ընդունել: Օզդեմիրի խոսքերով դպրոցը կարող է հայկական համայնքին ծառայել նաև որպես մանկապարտեզ:

Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահը հավելել է, որ այժմ հայկական համայնքն ավելի մեծ ակնկալիքներ ունի նոր սերնդից` հուսալով, որ այս դպրոցն ավելի որակավորված մասնագետներ կտա:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: