ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ են պայմանավորված կադրային փոփոխությունները Վրաստանի կառավարությունում

Վրաստանում աշնան սկիզբը նշանավորվեց կառավարությունում կադրային փոփոխություններով: Պաշտոնից ազատվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին, ում այդ պաշտոնում փոխարինելու է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնին, ապա այն պետք է ստանձնի Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին:

Տվյալ նշանակումները դարձել են տարբեր քննարկումների առարկա, ինչպես հանրային այնպես էլ քաղաքական շրջանակներում: Շահարկվում է ինչպես կատարված կադրային փոփոխության անհրաժեշտությունն, այնպես էլ նշանակված նախարարների կոմպետենտությունը նոր պաշտոններում:

Երկու նորանշանակ նախարարներն էլ հանդես են եկել կարճ հայտարարություններով, որտեղ տվել են խոստումներ՝ ինչպես ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու, այնպես էլ առկա խնդիրները լուծելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ այժմ, երբ Վրաստանի տնտեսությունն ունի մի շարք խնդիրներ, մասնավորապես լարիի փոխարժեքի պարբերական անկումը, էկոնոմիկայի նոր նախարարի նշանակումը բավական լմեծ ուշադրություն է իր վրա հրավիրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կումսիշվիլին նախկինում եղել է էկոնոմիկայի փոխնախարար, փորձագետները կարծում են, որ նրա նշանակումը լուրջ խնդիրներ չի առաջացնի: Ավելին, առկա է մոտեցում, որ էկոնոմիկայի նախարարի փոփոխությամբ կառավարությունը փորձում է  մեղմել հանրային դժգոհությունը տնտեսական խնդիրների հետ կապված՝ ցույց տալով, որ դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Ինչ վերաբերվում է Գեորգի Կվիրիկաշվիլին, ապա էկոնոմիկայի նախարարի ղեկավարի պաշտոնից անցումն արտգործնախարարի պաշտոնի շատ փորձագետներ բացատրում են «Վրացական երազանք» կուսակցության «ներքին խոհանոցով»: Մասնավորապես նշվում է, որ, ի տարբերություն Թամար Բերուչաշվիլի, ով կադրային դիվանագետ էր, Կվիրիկաշվիլին բավական լավ կապեր ունի «Վրացական երազանքի» հիմնադիր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Նման մոտեցման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ստանձնելով նոր նախարարության ղեկավարումը, Գեորգի Կվիրիկաշվիլին պահպանելու է նաև փոխվարչապետի իր պաշտոնը:

Նշենք նաև, որ նոր նշանակումները բավական կարևոր են եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարի մեկնարկի համատեքստում, որի ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը, բացի ընդդիմադիր ուժերից, հնարավոր է պայքարի մեջ մտնի անգամ ներկայիս կոալիցիոն որոշ ուժերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  13° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: