Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ Եվրախորհրդարանի օրակարգում
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակը քննարկման առարկա է դարձել Եվրախորհրդարանում: Այսօր պլենար նստաշրջանի ընթացքում քննարկվել են ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծ: Նախագծի հեղինակը լիբերալ-դեմոկրատական խմբակցությունն է:
Բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվաքանակի աճին: Այդ կապակցությամբ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:
Բանաձևի նախագծում առաջարկվում է նաև կոչ անել ադրբեջանական իշխանություններին չեղարկել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու մասին որոշումը և շարունակել այս կառույցի հետ համագործակցությունը:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում Եվրամության երկրներին, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությանը հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելուց: «Ներկայիս պայմաններում դիտորդների գործուղումն անիմաստ է և կծառայի լուրջ խախտումներով ընտրությունների լեգիտիմացմանը», - ասվում է բանաձևի նախագծում:
Ադրբեջանական իշխանությունները Եվրոպայի՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները դիտարկում են բացառապես որպես «Արևմուտքի կողմից Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու և երկրում «Մայդան» իրականացնելու» փորձ՝ հերքելով իրավունքների խախտման փաստը: Նման հայտարարությամբ օրերս հանդես էր եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս հայտարարությունների ֆոնին Բաքուն մտադիր է դատական հայց ներկայացնել ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքի դեմ՝ լրագրողական հետաքննության համար: Այս մասին Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պրադոյին հղումով հայտնում է France-Presse գործակալությունը։ «Ամբողջ հաղորդման ընթացքում, առանց որևէ ապացույցների, ադրբեջանցի առաջնորդը ներկայացվում է որպես կովկասցի «բռնապետ» և «բռնակալ»»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Ադրբեջանն «այլևս չի պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունքը և դատի կտա նրանց, ովքեր կզրպարտեն իրեն»։
Ակնհայտորեն, Ադրբեջան ասելով փաստաբանն ի նկատի ունի նախագահ Ալիևին, ով չի հանդուրժում իր նկատմամբ քննադատական վերաբերմունքը:
Մինչ այժմ Բաքուն փորձում էր Եվրոպայում իրեն քաղաքակիրթ ներկայացնել, սակայն ադրբեջանական իշխանությունների մի քանի ամիս շարունակվող միջազգային քննադատության պայմաններում Ալիևի նյարդերը տեղի են տալիս:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
