ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լույս է տեսել «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը

Սեպտեմբերի 9–ին Հոգեսոցիալական կարգավորման  կենտրոնի մեկամյակի շրջանակներում կայացավ նույն կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանի հեղինակային գրքի` «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ հեղինակը նշեց գրքի լույս ընծայման գաղափարի, ինչպես նաև գործնական անհրաժեշտության մասին:  Իր խոսքում Հարությունյանը ընդգծեց, որ «Ցավի հոգեբանություն»-ը հայերենով առաջին ուսումնական ձեռնարկն է: Այն նախատեսված է մասնավորապես ապագա բժիշկների համար՝ միաժամանակ նշելով նաև, որ ցավն այն խնդիրներից է, որի մասին տեղեկատվությունը հետաքրքիր կլինի ցանկացած մարդու:

«Գիրքն ունի մի շարք առանձնահատկություններ՝ նախևառաջ այն, որ ցավի հիմնախնդիրը լուսաբանվում է համալիր մոտեցմամբ, ներկայացված են միաժամանակ ցավի և´ բժշկական, և´ հոգեբանական մոտեցումները, տրված են գործնական ցուցումներ ցավի ախտորոշման համար, ինչպես նաև կան ինքնաստուգման հարցեր և հոգեբանական թեստեր», - նշեց հեղինակը:

Գրքի կառուցվածքը և բովանդակությունը ներկայացնելուց հետո Հարությունյանը պատասխանեց միջոցառմանը ներկա ուսանողների և լրագրողների հարցերին և ընդունեց ջերմ շնորհավորանքներ:  

«Արմեդիա» ՏՎԳ այն հարցին, թե որն է այս գրքի հիմնական նպատակը, Սոնա Հարությունյանը նշեց. «Գրքի հիմնական նպատակն է մասնավորապես ապագա բժիշկներին իրազեկ դարձնել ցավի հիմնախնդրին՝ հոգեբանական տեսանկյունից: Այս գիրքը համարում եմ մեծ ձեռքբերում իմ մասնագիտական գործունեության մեջ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: