ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց արտադրած արևային էներգիան վաճառել էլցանցերին

ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել էլեկտրական ցանցերին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ գործընթացը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաև մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից:

«Այսպիսով` կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը: Ներկայումս արդեն կան բազմաթիվ տեղեր, որտեղ տեղադրված են արևային բանեցներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու: Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս, որ սեփական կարիքների համար տեղադրեն արևային բանեցներ, ստանան արևային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումը և երկարացնում հետգնումը, վատացնում է տնտեսական շահավետությունը»,- ասաց նա:

Հայկ Հարությունյանը նաև նշեց, որ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի ներկայումս հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց:

«Մենք չունենք հիմա հաստատված սակագին արևային էներգետիկայի համար, բայց դա լինելու է վերջնական սպառողական գնից բարձր»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: