ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հակաահաբեկչական գործողության թիրախում է հայտնվել խաղաղ քուրդ բնակչությունը

Թուրքական օդուժը Դիարբեքիրում կրկին հարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարներին, տեղեկացնում է թուրքական Hurriet թերթը:

Սակայն պետք է նշել, որ քրդերի դեմ գործողությունները չեն սահմանափակվում միայն PKK- ճամբարների վրա հարձակումներով: Այսօր Թուրքիայում պետության քաղաքականության արդյունքում ազգայնականների թիրախ են դարձել նաև քրդերի քաղաքական կառույցները՝ մասնավորապես Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակները, և խաղաղ քուրդ բնակչությունը:

Իրավիճակը հատկապես լարված է Հաքքար նահանգի Ջիզրե գավառում, որտեղ գրոհայինների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 4-ից արդեն 21 խաղաղ բնակիչ է զոհվել: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքում է այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ Ջիզրեում ոչ մի քաղաքացի չի մահացել: Հետաքրքիր է, որ վարչապետը նման հայտարարություն է արել այն դեպքում, երբ ավելի վաղ երկրի արդարադատության նախարարը հայտնել էր մեկ քաղաքացու մահվան մասին: Ջիզրեում քաղաքացիական զոհերի մասին հաստատում են նաև ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես քրդական ԺԴԿ-ն և քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ նշելով 14 զոհերի մասին: Նշվում է նաև, որ գավառի տարածքում, որտեղ արդեն մի քանի օր գործում է փողոց դուրս գալու արգելք, զգացվում է հացի և ջրի պակաս, չկա էլեկտրականություն, ինտերնետ, հեռախոսային կապ:

Նշենք, որ իշխանություններն արգելում են քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակություն մուտքը  գավառ: Ավելին, Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քրդական կուսակցության ղեկավարի դեմ: Դրա համար պատճառ են հանդիսացել Դիարբեքիրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Դեմիրթաշի արած մի շարք հայտարարություններ, որոնցում նա իբր «նվաստացրել է թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը, պետական կառույցներին ու մարմիններին», «հրապարակայնորեն հրահրել է հանցագործություն», «վիրավորել է երկրի նախագահին», «քարոզչություն է իրականացրել ահաբեկչական կազմակերպության» օգտին։ Արդարադատության նախարարություն հատուկ դիմում է ներկայացվել Սահմանադրության 83­-րդ կետի համաձայն «հետաքննություն իրականացումը թույլատրելու» և Դեմիրթաշին «անձեռնամխելիությունից զրկելու» խնդրանքով: Թուրքիայում այս զարգացումները տեղի են ունենում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ֆոնին:

Նշենք, որ Թուրքիայում իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնում միջազգային հանրությունը, սակայն դրանք Անկարայում լսելի լինում համար այդքան էլ կոշտ չեն: Մասնավորապես այս շաբաթ Թուրքիայում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Եվրամությունը: Բրյուսելը բոլոր կողմերից պահանջել է շուտափույթ ու առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով PKK-ի ահաբեկչական հարձակումները: Նշենք, որ Արևմուտքը միանգամայն արդարացի է համարում Անկարայի գործողությունները: Այսօր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում միջազգային հանրությունը միանգամայն անտեսում է խաղաղ բնակչության դեմ տեղի ունեցող գործողությունները:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: