ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանական համաձայնագիր. Հանրապետականներն ընդդեմ դեմոկրատների

Այս օրերին ԱՄՆ-ում հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ կատաղի պայքար է ընթանում: Երկու կուսակցությունների ներկայացուցիչները որեւէ կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ Սենատում տապալվեց այդ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու հանրապետականների փորձը: Վերջիններս քվեարկության էին դրել հուլիսի 14-ին Իրանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջեւ ձեռքբերված համաձայնագիրը, սակայն դեմոկրատներն իրենց ձայների մեծամասնությամբ թույլ չեն տվել փաստաթուղթը դնել քվեարկության: Բանաձեւին դեմ է քվեարկել 42 սենատոր, 58-ը այն չեն պաշտպանել, մինչդեռ բանաձեւը եզրափակիչ քվեարկության դնելու համար պահանջվում էր 68 ձայն:

Փաստորեն դեմոկրատները փրկել են իրենց վաղուց փայփայած ծրագիրը ձախողումից, ինչը խիստ դժգոհություն եւ դիմադրություն է առաջացրել հանրապետական կուսակցության մոտ: Ընդհուպ մինչեւ Կոնգրեսի Ներկայայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում չեն պատրաստվում հանձնվել եւ որ հանրապետականներն օգտագործելու են բոլոր հնարավոր մեխանիզմները գործարքն ամեն դեպքում չեղյալ հայտարարելու համար:

«Այս գործարքը շատ ավելի անհաջող է, քան անցնող մեկ տարվա ընթացքում ցանկացած որեւէ այլ գործարք։ Եվ մեր ներկայիս գերնպատակն է Ներկայացուցիչների պալատի անդամներին ամեն կերպ դա հասկացնելը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, որպեսզի այն չեղյալ հայտարարվի», - նշել է Բեյները:

Իհարկե նման հնարավորություն կա, որ ստորին պալատն ի վերջո քվեարկի համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օգտին, սակայն միեւնույն է հետագայում այն պետք է հաստավի Սենատում եւս, որտեղ փաստորեն դեմոկրատները թեժ դիմադրություն են ցույց տալիս՝ համառելով իրենց որոշման մեջ:

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հանրապետականներն այժմ քննարկում են նախագահ Օբամայի դեմ դատական գործ հարուցելու հարցը՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ Իրանի ու Ատոմային միջազգային գործակալության միջեւ կողմնային գործարքի տեքստերը նա չի ներկայացրել Կոնգրեսին։ Մասնավորապես Ջոն Բեյները հայտարարել է, որ գործարքն ուսումնասիրելու համար նախատեսված 6Օ օրյա ժամկետը դեռեւս չի սկսվել։

Ինչեւէ, դեմոկրատներն իրենց հերթին վստահ են հաղթանակի վրա եւ կասկած անգամ չունենալով, որ ծրագիրը միարժեք կանցնի՝ վստահեցրել են, որ միջազգային համայնքը շատ շուտով կսկսի համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու գործընթաց։

Իսկ երկրի առաջին դեմք Բարաք Օբաման իր հերթին օրերս հայտարարել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ԱՄՆ դիվանագիտության, ազգային անվտանգության եւ առհասարակ աշխարհի անվտանգության հաղթանակն է։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: