ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիոն ճգնաժամ. ԵՄ-ում շարունակում են ելքեր փնտրել

Այսօր եվրոպական նախարարները Բրյուսելում արտահերթ բանակցություններ են անցկացրել անօրինական միգրացիայի հետ կապված հարցերով, ինչի պատճառ են հանդիսացել անցյալ գիշեր Գերմանիայի կողմից վերսկսված սահմանային ստուգումները:

Բանն այն է, որ Բավարիայի ոստիկանությունը կանգնեցրել է Ավստրիայից եկող բոլոր գնացքները` թույլ տալով սահմանն անցնել միայն նրանց, ովքեր ունեին «համապատասխան ճամփորդական փաստաթղթեր»: Արդյունքում կալանավորվել են մոտ 30 մաքսանենգներ և 90 փախստականներ:

Գերմանիայի կողմից սահմանային ստուգումների վերսկսումը սպառնում է քայքայել Շենգենյան համակարգը, որը թույլ է տալիս ազատ ճանապարհորդություն ԵՄ անդամ երկրների միջև: Սակայն ժամանակավոր որոշակի սահմանային ստուգումներ շենգենյան փաստաթուղթն այնուամենայնիվ չի բացառում:

«Այս միջոցառումների նպատակը դեպի Գերմանիա անօրինական միգրանտների ներհոսքի սահմանափակումն է եղել, ինչպես նաև  ունեցել է մի շարք անվտանգության նկատառումներ», - հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը՝ հավելելով, որ առաջնահերթ հենց Ավստրիայի հետ սահմանն է իրենց ուշադրության կենտրոնում լինելու:

«Գերմանիան միշտ էլ ցույց է տվել, որ պատրաստ է օգնել փախստականներին, սակայն պետք է վերջապես արդար բաշխում լինի ամբողջ Եվրոպայով մեկ: Սահմանային վերահսկումը չի կարող լուծել բոլոր խնդիրները», - նշել է Մեյզերը:

Ինչպես և սպասվում էր, առաջին մարդը, որ ողջունել է սահմանային ստուգումներ անցկացնելու Գերմանիայի նախաձեռնությունը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է եղել, ով, հիշեցնենք, ակտիվ կերպով պատ է կառուցում Սերբիայի հետ սահմանի վրա` հակամիգրանտային քաղաքականությունից ելնելով:

«Մենք ավելի քան որևէ մեկը հասկանում ենք Գերմանիայի ընդունած  որոշումը: Այս միջոցառումն անհրաժեշտ էր թե’ գերմանական և թե’ ընդհանրապես եվրոպական արժեքները պաշտպանելու համար», - հայտնել է Օրբանը՝ հավելելով, որ Արևելյան Եվրոպայի մի քանի այլ առաջնորդների հետ միասին ամեն գնով մերժելու է միգրանտների քվոտավորման Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ծրագիրը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրենից ենթադրում էր 160,000 փախստականի ընդունում և ապաստանի տրամադրում ԵՄ բոլոր 28 երկրներում, որտեղ և միգրանտները պետք է բաշխվեին` կախված տվյալ երկրի չափերից և կամ բարեկեցության մակարդակից:

Ամեն դեպքում, անկախ այն բանից, արդյոք Եվրոպան վերջապես կիրագործի այդ ծրագիրը, թե այնուամենայնիվ կմերժի այն, խիստ կարևոր է, որ ցանկացած որոշման դեպքում ԵՄ անդամները փորձեն համերաշխություն ցուցաբերել և միասին ընդհանուր հայտարարի գալ, քանի որ ներկա դրությամբ կարելի է թերևս արձանագրել, որ միասնության պակասը ԵՄ պարագայում շատ ավելի մեծ մարտահրավեր է, քան միգրացիոն ճգնաժամը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: