«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր առաջխաղացումը՝ սպառնալով նաև մեր տարածաշրջանի երկրների անվտանգությանը: Կազմակերպության առաջխաղացման, դրանից բխող մարտահրավերների և վտանգների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
1.Իսլամական պետությունը, ըստ էության, մարդկային թրաֆիքինգով զբաղվող կազմակերպություն է
2. Ա. Փաշայան. «Իսլամական պետությունը ծրագրեր ունի Կովկասում»
3. Ա. Փաշայան. «Մենք ապրում ենք ամենակոնֆլիկտային տարածաշրջանում»
- Միջին Արևելքում (ՄԱ) իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, որի հիմնական պատճառներից են Իրաքում, Եմենում, Սիրիայում շարունակվող պատերազմները, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացումը: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:
- Միջին Արևելքն իսկապես ներքաշվել է ծանրագույն ճգնաժամի մեջ: Կարելի է ասել, որ փլուզված է կամ փխրուն հավասարակշռության մեջ է գտնվում Մերձավոր և Միջին Արևելքի ազգային անվտանգության համակարգը: Գրեթե բոլոր առկա հակամարտությունները վաղուց են դուրս եկել տարածաշրջանի սահմաններից և վերածվել համաշխարհային հումանիտար ճգնաժամի: Ասվածի ապացույցը փախստականների այն ահագնացող ալիքն է, որը հայտնվել է Եվրոպայում: Մերձավոր Արևելքի և հատկապես Սիրիայի նկատմամբ տարիներ շարունակ ամերիկյան ու նրան դաշնակից ուժերի ոչ ճիշտ ու համարժեք քաղաքականության արդյունքում Եվրոպան ներկայումս բախվել է անհաղթահարելի թվացող մի շարք խնդիրների՝ ոչ միայն փախստականների և ժողովրդագրական, այլև ազգային անվտանգությանն առնչվող: Միջազգային հանրության համար լրջագույն խնդիրներ են դարձել կրոնական ծայրահեղականության, ահաբեկչությունների ու «մոլեկրոնության» հարաճուն աճը: Դեռևս 1970-ականներից Սառը պատերազմի տարիներին Ծոցի արաբական միապետությունների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ի համաձայնությամբ արտաքին աշխարհ արտահանվող վահաբականությունը դարձել է տեղական՝ ազգային իսլամի առաջ ծառացած խնդիրներից ու արմատականության պատճառներից մեկը: Առկա ճգնաժամն առնչվում է մեկ այլ խնդրի ևս՝ մարդկային ողբերգությանը: Oրհասական իրավիճակում են հայտնվել հակամարտություններ ունեցող պետությունների հասարակությունները: Նույն Սիրիայի միլիոնավոր քաղաքացիներ տեղահանվել են իրենց տներից, հարյուրհազարավորները զոհվել են, որոնց թվում բազմաթիվ երեխաներ:
- Թվում է՝ իրավիճակն անխուսափելիորեն պետք է կարգավորվի, որպեսզի իրենց լուծումը գտնեն Ձեր նշած խնդիրները:
- Մերձավոր Արևելքի ճգնաժամը, կարելի է ասել, ճգնաժամ է ամբողջ աշխարհի համար: Այն ամենակարևոր աշխարհաքաղաքական, հաղորդակցային և ռեսուրսային տարածաշրջաններից է՝ հսկայական ժողովրդագրական ռեսուրսով և կուտակված սոցիալական բազմաթիվ խնդիրներով: Մերձավոր Արևելքի հավասարակշռությունը մինչև «արաբական գարնան» դեպքերը փայլուն կերպով պահում էին արաբական աշխարհի նախորդ առաջնորդները: Այդ հավասարակշռության խաթարումը հանգեցրեց միջցեղային, միջէթնիկ, միջկրոնական սուր բախումների և անջատողականության լայնածավալ ալիքի: Այնպես որ դեռ տևական ժամանակ անհնար կլինի կայունացնել իրավիճակը: Չնայած բոլոր ներգրավված կողմերը շարունակում են հայտարարել, որ «Իսլամական պետությանը» պետք է չեզոքացնել, իսկ միջազգային հանրությունը շարունակում է մտահոգվել ջրահեղձ եղած երեխաների ողբերգական լուսանկարներով, դաշնակից ուժերը շարունակում են օդային հարվածներն «Իսլամական պետության» թիրախներին, սակայն, որքան էլ զարմանալի է, սայլը տեղից չի շարժվում: Խնդիրն այն է, որ Միջին Արևելքում առկա ճգնաժամը առաջին հերթին մեծ պետությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի ու նրանց դաշնակիցների միջև հակամարտության հարթակ է: Մյուս կողմից ուժային տարբեր կենտրոններ, ունենալով քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլևայլ շահեր, շարունակում են հետաքրքրված մնալ տարածաշրջանի ներկա քաոսային ու անկայուն իրավիճակով: Առկա ճգնաժամը վեր է հանել նաև ավանդական հակամարտությունն ու մրցակցությունը սուննի և շիա աշխարհաքաղաքական դաշինքների միջև՝ ի դեմս Իրանի ու Ծոցի արաբական միապետությունների, որն ակնհայտ է նաև Եմենում: Սակայն իրավիճակը չի կարող այսպես երկար շարունակվել, քանի որ հղի է ծանրագույն հետևանքներով: Հանգուցալուծումն անխուսափելի պետք է դառնա:
- Որքա՞ն ժամանակ կարող է գոյատևել «Իսլամական պետությունը»:
- Փաստ է, որ «Իսլամական պետությունը» դարձել է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որն ունի տարաբնույթ ռեսուրսներ ոչ միայն գոյատևելու, այլև իր դիրքերն ամրապնդելու համար: Ճիշտ է՝ դրա գաղափարները շատ հրապուրիչ են մոլեկրոն ու երիտասարդ մուսուլմանների համար, իսկ ջիհադիզմը՝ մոդայիկ, բայց ես հավատում եմ, որ դա ժամանակավոր է: Իսլամական պետությունն աղանդ է, որը փորձում է վերակենդանացնել միջնադարյան պատկերացումները: Այն, ըստ էության, զբաղվում է մարդկային թրաֆիքինգով: Դա են վկայում այն բազմաթիվ մարդկանց վկայությունները, որոնց հաջողվել է փախչել և պատմել, թե իրենց ինչպես են հավաքագրել, այնուհետև խաբել ու դաժանորեն ստրկացրել: Եթե համեմատենք տեղեկատվական հոսքերը, ապա նախկինում ավելի շատ էր խոսվում «Իսլամական պետության» մեջ եվրոպացի մուսուլման զինյալների ներգրավվածության մասին, քան այսօր: Ի վերջո, մենք համապարփակ տեղեկություններ չունենք, թե իրականում ինչպես են տրամադրված Իսլամական պետության գերակայության տակ ապրող հասարակությունները: Նրանք, ճիշտ է, կուրորեն հետևում են «Իսլամական պետության» սահմանած շարիաթական օրենքներին, սակայն դա կարող են անել նաև վախից: Կարծում եմ՝ «Իսլամական պետության» դեմ իրական պատերազմն անհնար է, որ չկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Սակայն հարց է, թե որքանով են ազնիվ նույն ԱՄՆ-ն, Թուրքիան, Հորդանանը, դաշնակից այլ ուժերը, ովքեր հայտարարում են ԻՊ-ի դեմ իրենց պայքարի մասին:
- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ «Իսլամական պետությունը» ծրագրեր ունի նաև Հյուսիսային և Հարավային Կովկասում: Որքանո՞վ է դա իրական:
- Իհա՛րկե ունի: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նպատակ ունի վերականգնելու խալիֆայության նախկին փառքը, իսկ Կովկասը, որտեղ իսլամը տարածվեց արդեն յոթերորդ դարում, արաբա-իսլամական պետության մի մասն էր: Այսօր նույն Ադրբեջանը, հյուսիսային Կովկասի հանրապետությունները, Վրաստանը, դարձել են միջազգային ջիհադականության ռեսուրսային երկրներ: Իսլամական պետությունը մեր տարածաշրջանում ունի մեծ թվով համակիրներ, ովքեր տոգորված են մարտնչող իսլամիզմի գաղափարներով: Այս իրողությունները շատ դեպքերում հարցականի տակ են դնում տվյալ երկրների կայունությունը:
- Արդյո՞ք կրոնական ծայրահեղականությունը և մարտնչող իսլամիզմը սպառնում են Ադրբեջանի ներկա իշխանություններին:
- Կարծում եմ՝ ոչ: Ադրբեջանի ազգային անվտանգության համակարգը բավական կայուն է և ամուր: Արդեն Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո զգալի աշխատանք կատարվեց չեզոքացնելու իսլամական աշխարհից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները: Ադրբեջանի՝ մասնավորապես Բաքվի հասարակությունը հիմնականում աշխարհիկ է, բայց առկա գաղափարական վակուումը ցանկացած պահի կարող է լցվել քաղաքական իսլամով: Դա բնորոշ է բոլոր իսլամական հասարակություններին, որտեղ իսլամը ամենակայուն, արժեքավոր, հիմնարար ու կենսական գաղափարախոսությունն է, որն ունի բոլոր հարցերի պատասխանները:
- Ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար:
- Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է: Մենք, փաստորեն, ապրում ենք ամենակոնֆլիկտային տարածաշրջանում, իսլամական աշխարհի մեջ, ունենք համայնքներ Միջին Արևելքի մի շարք երկրներում: Սակայն անմիջական ռազմական գործողություններից մենք որոշակիորեն հեռու ենք: Բայց պետք է նկատի ունենանք, որ հակամարտություններում այս կամ այն կերպ ներգրավված են մեր գրեթե բոլոր հարևանները: Վերջերս նույնիսկ Վրաստանը հայտարարեց, որ Իսլամական պետությունն իրենց համար սպառնալիք է: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փորձի իրատեսորեն գնահատել իսլամական աշխարհում իր համար գոյություն ունեցող մարտահրավերները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ