ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը շարունակում է պայքարը Hurriyet-ի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված պայքար է սկսել թուրքական այն բոլոր լրատվամիջոցների դեմ, որոնց հրապարակումներում քննադատական արտահայտություններ են հնչում իր կամ իր կուսակցության հասցեին: Մասնավորապես, թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել թուրքական Daily Hurriyet-ի նկատմամբ Էրդողանին վիրավորելու համար: Պարզվում է, որ Էրդողանին դուր չի եկել Hurriyet-ի մեջբերումն այն մասին, որ Թուրքիայի նախագահը «400 պատգամավորներ է ուզում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»: Թուրքիայի նախագահն այս գրառումն «անբարոյական և սպեկուլյատիվ» է անվանել:

Իշխանամետ ուժերը սկսեցին Hurriyet-ի դեմ բողոքի կոչեր անել: Արդյունքում, ԱԶԿ-ի համակիրները երկու անգամ` սեպտեմբերի 6-ին և 8-ին, հարձակում իրականացրին Hurriyet-ի Ստամբուլի գրասենյակի վրա: Սեպտեմբերի 7-ին Hurriyet-ը քրեական բողոք է հարուցել ցուցարարների և նրանց ղեկավար Աբդուրրահիմ Բոյնուկալինի`ԱԶԿ-ի երիտասարդական կազմակերպության ղեկավարի դեմ: Վերջինս թերթի գրասենյակի վրա ցուցարարների հարձակման ժամանակ երդվել է, որ Doğan Media Group-ը, որի մեջ մտնում է նաև Hurriyet-ը, «դուրս է շպրտվելու Թուրքիայից, երբ Էրդողանը լրացուցիչ գործադիր լիազորություններ ստանա` անկախ նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներից», գրում է Hurriyet-ը:

Նշենք, որ Doğan Media Group-ի դեմ, որի մեջ մտնում են նաև CNNTurk-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ, սեպտեմբերի 15-ին նույնպես հետաքննություն է սկսվել «ահաբեկչական քարոզչության» համար:

Թուրքական իշխանությունների արշավը քննադատության լուրջ ալիք է բարձրացրել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահը հայտարարել է̦ որ «Hurriyet-ը չի կարող լռեցվել քաղաքական նպատակ հետապնդող հետաքննությունների կամ հարձակումների միջոցով»: «Եթե տեղեկացված լինելու իրավունքը որևէ երկրում սահմանափակվում է, ապա մենք չենք կարող խոսել տվյալ երկրում ժողովրդավարության մասին: Hurriyet-ը ամենակարևոր լրատվամիջոցն է մեդիա աշխարհում», -ասել է Քեմալ Քիլիչդարօղլուն:

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը սեպտեմբերի 16-ին Hurriyet-ի գրասենյակ կատարած այցի ընթացքում ևս ընդգծել է ժողովրդավարական հասարակություններում խոսքի ազատության կարևորությունը:

Ընդդիամդիր լրատվամիջոցների դեմ թուրքական իշխանությունների սկսած արշավը պետք է դիտարկել երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ բողոքի ձայն լռեցնելու ԱԶԿ-ի քաղաքականության համատեքստում: Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Էրդողանը ստիպված եղավ իսկական պատերազմ սկսել PKK-ի դեմ, և հիմա, բնականաբար, չի հանդուրժելու իր ընտրազանգվածի գիտակցության վրա «բացասական ազդեցություն» ունեցող լրատվամիջոցների գործունեությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    27 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: