ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիոն ճգնաժամ. Լարված իրավիճակ Հունգարիա-Սերբիա սահմանին...

Հունգարիան արտակարգ դրություն է սահմանել Սերբիայի հետ իր սահմանին, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Բանն այն է, որ ամբողջ գիշեր այնտեղ հավաքված  փախստականները քարեր ու փայտեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ինչին ի պատասխան Հունգարիայի ոստիկաններն օգտագործել են իրենց ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, իրավիճակը սահմանին նույնիսկ այնքան է լարվել, որ հունգարական ոստիկանությունը ստիպված է եղել հավելյալ ուժեր կանչել, այդ թվում` ազգային հակաահաբեկչական կենտրոնից:

Հարյուրավոր միգրանտներ են մասնակցել բախումներին` վնասելով սահմանային ցանկապատը, ինչպես նաև վիրավորելով ավելի քան 20 ոստիկանի, ինչպես հայտնում են Հունգարիայի իշխանությունները, ովքեր հատկապես վրդովված են այն բանից, որ միգրանտներն օգտագործում էին սեփական երեխաներին` որպես «կենդանի վահան» այդ դաժան բախման ընթացքում:

Միգրացիոն ճգնաժամն ակնհայտորեն հասել է իր գագաթնակետին` գրավելով ամբողջ միջազգային հանրության եւ համաշխարհային առաջնորդների ուշադրությունը, որոնցից շատերն էլ մեկնաբանել են ստեղծված իրավիճակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, օրինակ, հայտարարել է, որ ինքը ցնցված է իմանալով, որ Հունգարիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է օգտագործել ընդդեմ միգրանտների: Պան Գի Մունն անընդունելի է համարել նման վերաբերմունքը վերջիններիս հանդեպ:

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Վոն դեր Լեյը` CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Հունգարիայի ցուցաբերած պահվածքը փախստականների հանդեպ դեմ էր եվրոպական բոլոր ստանդարտներին:

«Ոչ բոլոր փախստականների մուտքն է ողջունելի: Բայց նրանք, ովքեր պատերազմից են փախել և/կամ ահաբեկչությունից, նրանք, ովքեր քաղաքական ապաստան են փնտրում, պետք է ստանան այդ  ապաստանը և ստանան այն այստեղ Գերմանիայում...», - հայտարարել է Վոն դեր Լեյը:

Սակայն ուշագրավ է, որ այդ հարցազրույցից ընդամենը մի քանի ժամ անց Գերմանիան մասնակի վերահսկողության է սահմանել Չեխիայի Հանրապետության հետ իր սահմանին, ինչն արել էր նաև Ավստրիայի հետ սահմանին ընդամենը երկու օր առաջ:

Հսկվում են հատկապես Պրահայից Դրեզդեն և Բեռլին տանող ճանապարհները:

Այնպես որ, հարց է առաջանում, թե ո՞րն է լինելու հաջորդ հսկվող սահմանը… Ավելի քան ակնհայտ է դառնում, որ նման հանգամանքներում շենգենյան գոտին իրոք հսկայական սպառնալիքի առջև է կանգնած  ...

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: