ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րն է Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների վատթարացման պատճառը

Կարծես թե ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում նոր փուլ է սկսվում: Այն նշանավորվեց Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբեյալ բանաձևի ընդունմամբ: Վերջինս Ադրբեջանի անզուսպ պահվածքի նկատմամբ այսքան տարիների ընթացքում Եվրոպայի առաջին համարժեք արձագանքն էր: Հիմա այդքան էլ կարևոր չեն այդ բանաձևի ընդունման պատճառները, կարևորն այն է, որ այլև կայացած փաստ է: Սա Ադրբեջանի մոտ վերակագնեց իրականության զգացողությունը: Բանաձևն այնքան անսպասելի էր, որ ադրբեջանական իշխանություններն անմիջապես սկսեցին քայլեր ձեռնարկել, որոնք երկարաժամկետ հեռանկարում կունենան իրենց վատ հետևանքները երկրի համար: Այդ քայլերը կտրուկ փոփոխություն կարող են առաջացնել երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության համար:

Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձևին ի պատասխան ադրբեջանական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին բանաձև ընդունեց, որով դադարեցրեց իր անդամակցությունը «Եվրանեսթ» Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական վեհաժողովին, ինչպես նաև դադարեցրեց ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը: Ավելին, բանաձևում կառավարությանը կոչ է արվում վերանայել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի մասնակցությունը, ինչպես նաև  արգելել ԵՄ կառույցների պաշտոնյաների և Եվրոխորհրդարանի անդամների մուտքը Ադրբեջան Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում:

Նշենք, որ Ադրբեջանին այսքան բարկացրած Եվրախորհրդարանի բանաձևում մտահոգություն էր արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հարգել որպես Եվրոպայի խորհրդի անդամ հանձնառած պարտավորությունները:

Եվրախորհրդարանի այս բանաձևն անդրադառում է նաև Հայաստանի համար շատ կարևոր հարցի: Մասնավորապես, բանաձևում ափոսանք է արտահայտվում «Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական գործողությունների համար, որոնք խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդ ակտիվիստների և մտավորականների միջև շփմանը, ինչը կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև երկարատև թշնամանքը հաղթահարելու համար»:

Այս մասին Հայաստանը խոսում է արդեն երկար տարիներ՝ առանց երկու հասարակությունների միջև վստահության, անհնար է խոսել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մասին: Սակայն, Ադրբեջանը միշտ էլ խոչընդոտել է հայկական կողմերի այդպիսի փորձերը՝ անընդհատ օգտագործելով իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ հրահրելու հայերի նկատմամբ ատելություն ադրբեջանական հասարակությունում: Լեյլա և Արիֆ Յունուսներն Ադրբեջանի նման քաղաքականության ցայտուն օրինակներն են: Նրանք ձերբակալվել են հայերի հետ կապ ունենալու համար, քանի որ խաղաղաշինական նախաձեռնություններով էին հանդես գալիս:

Այս բանաձևը ցույց է տալիս, որ Եվրոպայի համար միանգամայն ակնհայտ է, թե ովքեր են ապակայունացնում իրավիճակը Ղարաբաղյան հակամարտությունում: Թեև տեքստում նշված չէ բառացի, սակայն համատեքստը ցույց է տալիս, թե ով  պատրաստ չի երկխոսության, կառուցողական քայլերի և ԼՂՀ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմաններին իրադրության կայունացման համար: Մնում է միայն հուսալ, որ նմանատիպ բանաձևերն Ադրբեջանին առնվազն սթափ կպահեն:

Նշենք, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները, Ադրբեջանը կփորձի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները չվտանգվեն:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: