ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած բազմաթիվ հորդորներին՝ ԵԽԽՎ-ն պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան

Ինչպես տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 21-22-ը Ադրբեջան կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը: Առաքելությունը նոյեմբերի 1-ին նախանշված Մեջլիսի ընտրություններին ընդառաջ գնահատական պետք է ներկայացնի երկրի ընտրական օրենսդրության ու ընտրարշավի ընթացքի վերաբերյալ: Պատվիրակության անդամներն այդ նպատակով կհանդիպեն Մեջլիսի խոսնակին, Ադրբեջանի խորհրդարանական և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին: Այցի ավարտին առաքելությունը գրավոր հայտարարություն կտարածի: Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորում է իսպանացի պատգամավոր Յորդի Հուգլա ի Կոստան: Այս անունը մեզ ծանոթ է դեռևս 2011-ից, երբ ԵԽ Բյուրոյի որոշմամբ իսպանացի խորհրդարանականը նշանակվել էր ԵԽԽՎ թուրք նախագահող Մևլութ Չավուշօղլուի ջանքերով վերաբացված՝ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ:  

Իհարկե ԵԽԽՎ պատվիրակության անկողմնակալության մասին օբյեկտիվ դատողություններ հնարավոր կլինի անել նրա գնահատականի հրապարակումից հետո  միայն: Սական մի շարք հանգամանքներ հնարավորություն են տալիս ենթադրել, որ վերջինիս գնահատականը շատ չի տարբերվի 2013թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ խմբի գնահատականից, որը գլխավորում էր Ղարաբաղի հարցով ներկա  զեկուցող Ռոբերտ Ուոլթերը: Հիշեցնենք, որ վերջինս ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող էր գնահատել 2013-ի ընտրությունները, թեև, ինչպես հայտնի է, դրանցում 3-րդ անգամ անընդմեջ իր թեկնածությունն էր առաջադրել, արդյունքում նաև՝ հաղթել գրծող նախագահ Իլհամ Ալիևը: Եվրոպական դիտորդական առաքելությունների հիմնական մասը, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հանդես էին եկել ընտրությունների սուր քննադատությամբ:

Այս անգամ ևս ԵԽԽՎ-ն ընտրական գործընթացներին հետևելու նպատակով պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդական առաքելություն իրականացնել՝ Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով: Կառույցի տնօրեն Մայքլ Լինքն այս առթիով մասնավորապես նշել է. «Դիտորդների թվի սահմանափակումն անհնարին կդարձնի ընտրությունների ընթացքին արդյունավետ հետևելը: Ցավոք՝ մենք ստիպված ենք չեղարկել Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը»: Վերջինս հավելել էր նաև, որ դիտորդների թվի սահմանափակումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին։    

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը ևս սեպտեմբերի 10-ի իր բանաձևում Եվրահանձնաժողովին ու ԵՄ երկրներին կոչ էր արել հրաժարվել Ադրբեջնում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություններ ուղարկելուց՝ մարդու իրավուքնների կոպիտ խախտումներով ընթացող այդ գործընթացին լեգիտիմություն չհաղորդելու նպատակով: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: