ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր «Սմայլիկի» ծննդյան օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է «Սմայլիկ» էլեկտրոնային խորհրդանշանի ծննդյան օրը: 1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ առաջարկեց իրար հաջորդող երեք նշաններ՝ վերջակետ, գիծ և փակագիծ օգտագործել տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար, հիշեցնում  է Calend.ru-ն։ Հենց այս նշաններն էլ դարձան էլեկտրոնային նամակագրության անփոխարիների մասը։

Իր գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում «Սմայլիկը» դարձել է էլեկտրոնային հաղորդագրությունների անբաժան մասը, և շատերն արդեն չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է շփվել առանց ընկերասեր «Սմայլիկի» օգնության։ Այսօր արդեն ի հայտ եկած բազմաթիվ «Սմայլիկները» մեզ օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, զգալ նրա տրամադրությունը, և ի վերջո, դրական տրամադրություն հաղորդել միմյանց։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: