ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը վերականգնելու ձեր հզորությունը տաքացնում է իմ սիրտը. Պատրիկ Ֆիորին Շուշիում

«Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքի բակի «Խաղաղության ծառուղում» իր արծաթափայլ եղեւնին տնկեց ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին, հաղորդում է Karabakh-open-ը: Հայ երգիչը եղեւնին վարպետորեն տնկելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ հաճախ էր պատանեկան տարիներին ծառ տնկում։ «Ինչպես գիտեք իմ հայրը հայ է, ես ջահել ժամանակ սովորել եմ ծառերը դնել հողի մեջ, ինչպես բոլոր հայերը»։ Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, այսպես է երգչի իսկական անուն ազգանունը, ահա թե ինչու հաճախ ասում են, որ նրա նախատատը Շուշիից էր։ «Ինձ թվում է, որ տատիկի մայրական կողմն էր Շուշիից, քանի որ Շուշի-Շուշայան ինչ-որ նմանություն կա, բայց սխալ տեղեկություն չեմ ուզում տալ։ Համենայնդեպս, եթե ինչ-որ մեկը կարող է գտնել, ես շատ որախ կլինեմ, որովհետեւ ես շատ եմ հետաքրքրվում իմ արմատներով»։ Խոսելով Արցախից ստացած զգացողությունների մասին Ֆիորին նշեց, որ Ղարաբաղ այցելել է 10 տարի առաջ եւ այժմ հիացած է տեսնելով, թե ինչպես է փոխվել երկիրը։ «Այն հզորությունը, որ դուք ունեք՝ վերականգնելու ոչ միայն Շուշին, այլեւ Ղարաբաղը, տաքացնում է իմ սիրտը»։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: