«Ճարտար» հիմնադրամը՝ որպես Արցախի բարեկառուցման վառ օրինակ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում:
Գործադիր իշխանության ղեկավարը նախ հանդիպել է Մարտունու համար 1 և 2 դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին, նրանց հետ քննարկել է կրթական ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է ապագայում երկու դպրոցների միավորման մասին: Այդ կապակցությամբ նա լսել է ուսուցիչների կարծիքներն, առաջարկություներն ու մտահոգությունները և նշել, որ դրանք անպայման հաշվի են առնվելու կառավարության կողմից ընդունվելիք որոշումների ժամանակ:
Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Մարտունու համար 2 հիմնական դպրոց և ծանոթացել առկա պայմաններին:
Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է շրջկենտրոնում բարեգործական ծրագրով կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Վարչապետը ծանոթացել է շինարարության ընթացքին, բնակարանների պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել է թաղամասի շահագործման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին: Ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել, և գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Կ. Պետրոսյանը նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա և՝ խոշոր մենատնտեսներին:
Արայիկ Հարությունյանն այցելել է շրջանի Գիշի համայնք և եղել «Ճարտար» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող համալիրի շինհարթակում: Գյուղի նախկին դպրոցական շենքի կապիտալ վերակառուցման արդյունքում Գիշին կունենա արդի չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, սպորտդահլիճ և ժամանցի այլ միջոցների համար նախատեսված կահավորված սենյակներ: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքներից և նշել, որ համալիրի շահագործման արդյունքում հիմնավորապես լուծվելու է համայնքի մանուկների դաստիարակության և երիտասարդության ժամանցի խնդիրը:
Վերջում կառավարության ղեկավարը մեկնել է Ճարտար համայնք և ծանոթացել համանուն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: «Ճարտար» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Վարդապետյանի ուղեկցությամբ՝ Ա. Հարությունյանը եղել է համայնքում կառուցվող եկեղեցու, հանդիսությունների տան, մարզադաշտի, բազմաբնակարան շենքերի և մի շարք այլ նոր շինությունների շինհրապարակներում: «Հայրենիքը շենացնելու վառ օրինակ է «Ճարտար» հիմնադրամի կատարած աշխատանքը, և ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի հայրենասեր հայրենակիցներ, ովքեր, ապրելով այլ երկրներում, ոչ միայն չեն մոռանում Արցախը, այլև ակտիվորեն մասնակցում են նրա զարգացման գործին»,- ասել է վարչապետը:
Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնատար այլ անձինք:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
