ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պատվիրակ. Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է

Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Մարդկային չափման խնդիրների իրականացման հարցերով հերթական խորհրդակցության ժամանակ ԱՄՆ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Քրեմերն իր ելույթում  մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև Ադրբեջանին։

Այս առթիվ նա մասնավորապես նշել է.

«Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է։ Մարդու իրավունքի ակտիվիստները, լրագրողները և նրանց շահերը ներկայացնող փաստաբանները հարցաքննվում են կամ ազատազրկման մեջ են գտնվում, իսկ ազատազրկման դատապարտվածներից մի քանիսի առողջական վիճակն արագորեն վատթարանում է։ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների քանակը կրճատելու վերաբերյալ պնդումներով նահանջել է ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: