ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մատենադարանի մասնաճյուղ կբացվի

«Փյունիկ» հիմնադրամը մտադիր է այս տարի Արցախում Մատենադարանի մասնաճյուղ բացել: «Արցախպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ներկայացնելով հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ընդգծել է, որ այս տարի հիմնադրամի բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել, և մնացել է միայն Արցախի Գանձասարում մատենադարանի մասնաճյուղի բացումը: «Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ավարտին են հասնում, սակայն հիմա հստակ չեմ կարող ասել, թե երբ կկարողանանք շահագործման հանձնել, բայց դա կլինի այս տարվա մեջ»,- նշեց Ջամբարջյանը՝ հավելելով,  որ այս տարվա համար հիմնադրամն այլ ծրագրեր չունի, սակայն կարող են լինել մանր ծրագրեր, որոնք կարող են քննարկվել և կյանքի կոչվել:

«Նաև այդ արդյունավետ համագործակցության արդյունքում էր, որ այդքան լավ կազմակերպվեցին և իրականացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Իսկ ամենագլխավոր ձեռքբերումը Հռոմի պապի մատուցած պատարագն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ընդգծեց Ջամբարջյանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2016թ. ապրիլի 24-ը դեռ շատ ձեռնարկներ են լինելու և շատ հարցեր են պարզվելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: