Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը:
Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն ընդգծել է, այս ցուցադրությունը Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի փոխայցելությունների և երկկողմ մշակութային կապերը զարգացնելու հանձնառության արդյունքն է: «Մենք այստեղ ենք եկել Դիլիջանից՝ «Մտքերի գագանթաժողով»-ից, որտեղ խոսվում էր արհեստական բանականության ուժի մասին, -ասել է նա:- Բայց այս փոքրիկ ցուցադրությունը, կարծում եմ, ցույց է տալիս, թե ինչքան խորը կարող է լինել բնական բանականությունը: Այս ցուցադրությունը վկայում է, որ դարերի ընթացքում ձևավորված հարաբերությունները չեն խամրում: Մենք այս ձեռագրերն ունենք այն հոգևորականների շնորհիվ, ովքեր Մետաքսի ճանապարհով Իտալիա են հասել: Իմ ուղերձն այն է, որ Իտալիան, իտալական մշակույթը և իտալական տեխնոլոգիաները պատրաստ են ծառայել երկու երկրների միջև կապերի զարգացմանը»։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։ «Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլև Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը: Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին»,-ընդգծել է նա:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի մեծ հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ՝ խնդրելով իր հարգանքի հավաստիքը և հետագա համագործակցության խորացման ու համատեղ աշխատանքի պատրաստակամությունը փոխանցել նրան։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին՝ ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումները չեն ուշանա․ «Հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու և այս ցուցադրությունը բացելու համար։ Հուսով եմ, որ հաջորդը կլինի շուտով՝ կապ չունի՝ այստեղ, թե Հռոմում։ Քանի որ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլև տեխնոլոգիապես»։
Արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հարցում նախագահը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն է դառնում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի բնագավառը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
