ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է թաքցնում Բաքուն Amnesty International-ից

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր երկու աշխատակիցների մուտքն Ադրբեջան  մերժելու մասին որոշումը որակել է որպես  «լուրջ հարձակում» խոսքի ազատության վրա` կապված երկրում առաջիկա ընտրությունների հետ:

«Խոսքի ազատությունն Ադրբեջանում ենթարկվում է լուրջ հետևողական հարձակումների` հաջորդ ամսվա մեջ սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- Amnesty International-ի հայտարարությունը մեջբերում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով՝ երկրի միգրացիոն իշխանությունները սկզբից վերցրել են Amnesty International-ի աշխատակիցների անձնագրերը «չորեքշաբթի առավոտյան նրանց Բաքու թռչելուց հետո, իսկ մի քանի ժամ անց նրանց արտաքսել են»:

Հաղորդվում է, որ կազմակերպության աշխատակիցները կանխավ տեղեկացրել էին ադրբեջանական իշխանություններին իրենց այցելության մասին: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ նրանք պետք է լուսաբանեին նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն հրաժարվում է Amnesty International-ի աշխատակիցներին երկիր թողնել: Այսպես, հունիսին ադրբեջանական իշխանությունները մերժել էին այս իրավապաշտպան կազմակերպության պատվիրակության մուտքը երկիր՝ «Ադրբեջան. խաղերի բռնաճնշումները, ձայներ, որոնք չլսվեցին առաջին Եվրոպական խաղերի ժամանակ»  թեմայով ճեպազրույցի անցկացման համար:

Ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները հրաժարվել էին ընդունել ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի 380 դիտորդներին` պահանջելով կառույցի կողմից ավելի փոքր դիտորդական առաքելություն: Մասնավորապես Բաքուն պատրաստակամություն էր հայտնել ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդների, ինչի արդյունքում եվրոպական այս կառույցն ընդհանրապես հրաժարվեց դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին:

Հարց է առաջանում. «ժողովրդավար» ադրբեջանական իշխանություններն ի՞նչ են փորձում թաքցնել խորհրդարանական ընտրություններից առաջ:

Օրերս Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Գաջիլին մամլու ասուլիսի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են ընտրական հանձնաժողովներին և ժողովրդավարական ընտրությունների ակնկալիքներ անգամ չկան: Նախընտրական քարոզարշավի ժամանակ «Մուսավաթի» ակտիվիստներն արձանագրել են «խախտումների նոր տեսակներ», որոնք գրանցվել են թեկնածուների օգտնի ստորագրահավաքի ժամանակ. առաջին անգամ ճնշում է գործադրվել ոչ միայն ակտիվիստների, այլ նաև հասարակ ընտրողների վրա՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ստորագրություններից:

Գաջիլին նաև նշել է, որ կուսակցության առաջադրած 70 թեկնածուներից այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է միայն 12-ին:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավարտվում է թեկնածուների գրանցման ժամկետը:

Բացի «Մուսավաթից», ընտրութուններին մասնակցում են նաև ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» և Nida շարժումները, ինչպես նաև «Ազատություն» ընտրական բլոկը, որի մեջ մտնում են 7 ընդդիմադիր կուսակցություններ: Ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» միությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին Ադրբեջանում ժողովրդավարական ընտրութունների անցկացման պայմանների բացակայության պատճառով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: