Ադրբեջանը շարունակում է իր մեկուսացման քաղաքականությունը
Արևմուտք-Ադրբեջան վատթարացող հարաբերությունների ֆոնին Եվրախորհրդի հայտարարությունը, թե դադարեցնում է մասնակցությունն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պարբերաբար հնչող քննադատության պատճառը ոչ թե Եվրոպայի, ինչպես Ադրբեջանն է նշում, «անարդար» վերաբերմունքն է, այլ երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը:
ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այս որոշման կայացումը հիմնավորել է նրանով, որ 2014թ-ից ի վեր Բաքվում Եվրախորհրդի ներկայացուցչի աշխատանքներում, որի նպատակն էր վերականգնել ադրբեջանական իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը, որևէ առաջընթաց չի գրանցել: Ընդհակառակը, ըստ Յագլանդի՝ Ադրբեջանում իրավապաշտպանների հետ կապված իրավիճակն էապես վատթարացել է, աճել է բանտարկված իրավապաշտպանների թիվը:
Մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներն, իհարկե, որևէ մեկի համար նորություն չեն, սակայն նման մակարդակով հնչեցված քննադատությունն ու հատկապես դրան հաջորդող քայլը կարելի է դիտել որպես նոր երևույթ: Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպան պարբերաբար քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքի խախտումները և սեփական հանրության նկատմամբ բռնաճնշումները: Այնուամենայնիվ, ինչպես փորձն ու ժամանակը են ցույց տալիս, այս հայտարարությունները ոչ միայն որևէ իրավիճակ չեն փոխում, այլև լիովին առհամարվում են, իսկ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի է վատթարանում: Գուցե հենց անվերահսկելի իրավիճակ ունենալու վտանգն էր, որ Եվրոպային ստիպեց հայտարարություններից անցնել կոնկրետ գործողությունների, ինչն էլ պատճառ հանդիսացավ Ադրբեջանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վատթարացման:
Ադրբեջան-Եվրոպա հարաբերություններում այս նոր փուլի մեկնարկը տրվեց Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի ընդունմամբ, որը կրկին ուղղված էր մարդու իրավունքների խախտումներին: Սովորաբար Ադրբեջանի դեմ հնչող ցանկացած քննադատություն վերջինիս կողմից հիստերիկ արձագանքի է արժանանում, որին, այնուհետև, հաջորդում են քայլեր, հաճախ զուրկ որևէ տրամաբանությունից, որոնք ավելի են հեռացնում Ադրբեջանին Եվրոպայից՝ հանգեցնելով նրա մեկուսացմանը:
Եվրախորհրդարանի կողմից այս բանաձևի ընդունումը բավականին անսպասելի էր Ադրբեջանի համար, ինչն արտահայտվեց դրան հաջորդած վերջինիս գործողություններով: Ադրբեջանի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դադարեցրեց իր անդամակցությունը «Եվրանեսթ» Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական վեհաժողովին, ինչպես նաև դադարեցրեց ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը: Ավելին, բանաձևում կառավարությանը կոչ արեց վերանայել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի մասնակցությունը:
Իսկ Եվրախորհրդի այս քայլին հետևած Ադրբեջանի գործողություններն առայժմ սահմանափակվում են պոռթկուն և քննադատական հայտարարություններով: Հաշվի առնելով Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած սպառնալիքները, թե կարող է անգամ դադարեցնել Եվրոպայի Խորհրդում իր անդամակցությունը, ԵԽ-ի այս քայլը կարող էր լավ առիթ հանդիսանալ այն իրագործելու համար, սակայն դա չի արվել ու դժվար թե արվի հենց հիմա, քանի որ Ադրբեջանն այդ խաղաքարտը կպահի հետագայում որպես շանտաժի գործիք օգտագործելու համար: Իսկ այժմ Ադրբեջանը Եվրոպային մեղադրում է «անարդարության, երկակի ստանդարտների, իր ներքին գործերին միջամտելու» մեջ և, որքան էլ տարօրինակ հնչի, «խորհուրդ է տալիս» Եվրոպային «մտածել սեփական խնդիրների, մասնավորապես՝ միգրանտների իրավունքների պաշտպանության մասին»:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ