ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկական ITEC ծրագրի 50-ամյակը Երևանում

Օրերս Երևանում հանդիպում էր կազմակերպվել հնդկական կառավարական ITEC (Indian Technical & Economic Cooperation)՝ հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի 50-ամյակի կապակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էին այս ծրագրի տարբեր տարիների մասնակիցները:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սուրեշ Բաբուն, «վերջին 15 տարվա ընթացքում այս ծրագրով Հնդկաստանում վերապատրաստում է անցել ավելի քան 300 մասնագետ Հայաստանից: Հիմնականում նրանք մասնակցել են աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների, գյուղական վայրերի զարգացման, անգլերենի, դեղագործության, շրջակա միջավայրի և էներգիայի վերականգնվող աղբյուրների դասընթացների: Հայաստանին տրվում էր 30 տեղ, սակայն այս տարի՝ 25, իսկ դիմողների քանակն ավելի շատ է: Սակայն մենք կաշխատենք բոլոր հայտերն էլ բավարարել»:

Շնորհավորական խոսքով ելույթ ունեցան կառավարության, արտգործնախարարության ներկայացուցիչները, որոնք նույնպես վերապատրաստում են անցել Հնդկաստանում այս ծրագրով: Այնուհետև իրենց տպավորություններով կիսվեցին նաև մյուս մասնակիցները, որոնք նշեցին, թե ինչպես են այդ դասընթացներն իրենց օգնել մասնագիտական ոլորտում, թե ինչպես է այս հնդկական մթնոլորտն իրենց օգնել անձնական հոգեկան և հոգևոր խնդիրների լուծման հարցում:

Վերջում հայկական և հնդկական պարերով ելույթ ունեցան հայ և հնդիկ կատարողները:

Հիշեցնենք, որ ITEC ծրագրի մեկնարկը տրվել է Հնդկաստանի կառավարության կողմից 1964թ. սեպտեմբերի 15-ին: Այս ծրագրի և նրան հարակից SCAAP (Օգնության հատուկ ծրագիր Հանրակցության և Աֆրիկայի երկրներին) ծրագրի համաձայն, 161 երկրների ներկայացուցիչներին հրավիրում են ուսման, որի հիմքում ընկած է Հնդկաստանի զարգացման փորձը: Ուսուցում է առաջարկվում հետևյալ առարկաներից. աուդիտ, հաշվապահական գործ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություններ, գյուղական վայրերի զարգացում, անգլերեն, դեղագործություն, շրջակա միջավայր և էներգիայի վերականգնվող աղբյուրներ, բանկային գործ ու ֆինանսներ, ձեռներեցության զարգացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, կրթության ու կառավարման ոլորտի պլանավորում, տեքստիլ գործ և այլն:

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է Հնդկաստանի կառավարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    17.12.2025
       
    18.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: