Հնդկական ITEC ծրագրի 50-ամյակը Երևանում
Օրերս Երևանում հանդիպում էր կազմակերպվել հնդկական կառավարական ITEC (Indian Technical & Economic Cooperation)՝ հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի 50-ամյակի կապակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էին այս ծրագրի տարբեր տարիների մասնակիցները:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սուրեշ Բաբուն, «վերջին 15 տարվա ընթացքում այս ծրագրով Հնդկաստանում վերապատրաստում է անցել ավելի քան 300 մասնագետ Հայաստանից: Հիմնականում նրանք մասնակցել են աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների, գյուղական վայրերի զարգացման, անգլերենի, դեղագործության, շրջակա միջավայրի և էներգիայի վերականգնվող աղբյուրների դասընթացների: Հայաստանին տրվում էր 30 տեղ, սակայն այս տարի՝ 25, իսկ դիմողների քանակն ավելի շատ է: Սակայն մենք կաշխատենք բոլոր հայտերն էլ բավարարել»:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցան կառավարության, արտգործնախարարության ներկայացուցիչները, որոնք նույնպես վերապատրաստում են անցել Հնդկաստանում այս ծրագրով: Այնուհետև իրենց տպավորություններով կիսվեցին նաև մյուս մասնակիցները, որոնք նշեցին, թե ինչպես են այդ դասընթացներն իրենց օգնել մասնագիտական ոլորտում, թե ինչպես է այս հնդկական մթնոլորտն իրենց օգնել անձնական հոգեկան և հոգևոր խնդիրների լուծման հարցում:
Վերջում հայկական և հնդկական պարերով ելույթ ունեցան հայ և հնդիկ կատարողները:
Հիշեցնենք, որ ITEC ծրագրի մեկնարկը տրվել է Հնդկաստանի կառավարության կողմից 1964թ. սեպտեմբերի 15-ին: Այս ծրագրի և նրան հարակից SCAAP (Օգնության հատուկ ծրագիր Հանրակցության և Աֆրիկայի երկրներին) ծրագրի համաձայն, 161 երկրների ներկայացուցիչներին հրավիրում են ուսման, որի հիմքում ընկած է Հնդկաստանի զարգացման փորձը: Ուսուցում է առաջարկվում հետևյալ առարկաներից. աուդիտ, հաշվապահական գործ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություններ, գյուղական վայրերի զարգացում, անգլերեն, դեղագործություն, շրջակա միջավայր և էներգիայի վերականգնվող աղբյուրներ, բանկային գործ ու ֆինանսներ, ձեռներեցության զարգացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, կրթության ու կառավարման ոլորտի պլանավորում, տեքստիլ գործ և այլն:
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է Հնդկաստանի կառավարությունը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
