Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտերում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու և հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում մեծապես կարևորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, Նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել:
ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար և հանդիպման սկզբում ՀՀ Նախագահին փոխանցել իր երկրի Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Իրանի Նախագահի առաջին տեղակալը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարությունում ունեցած բանակցությունների արդյունքների մասին, նշել, որ այցի օրակարգը բավականին հագեցած է՝ Երևանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ ևս, որոնք, ըստ նրա, առավել կամրապնդեն բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանի և Հայաստանի միջև կապերը: Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Հայաստանը, որպես բարեկամ և հարևան երկիր, իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին հարաբերություններում: «Հայաստանը մեր դժվարին ժամանակների բարեկամն է եղել և շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերությունները»,- ասել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալը՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված...
- Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
- Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին,...
- Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու...
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ