ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոլանդիայում հանրաքվե են անցկացնելու Ուկրաինա-ԵՄ հարաբերությունների հարցով

Հոլանդիայի քաղաքացիների նախաձեռնությունը երկրում ոչ պարտադիր հանրաքվե անցկացնելու Եվրոպական միության և Ուկրաինայի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հավաքել  է արդեն շուրջ 450, 000 ստորագրություն: Հանրաքվե անցկացնելու քարոզարշավը նախաձեռնել էր «Հանուն ժողովրդավարության» հոլանդական վերլուծական Ֆորումը հոկտեմբերի սկզբին:

Բանն այն է, որ նախորդ տարի՝ 2014 թ.-ին, հոլանդական օրենսդրությունը հաստատել է հակասական թեմաների շուրջ «խորհրդատվական հանրաքվեներ» անցկացնելու օրինագիծը , եթե տվյալ խնդրի շուրջ կարող է հավաքվել երկրի քաղաքացիների առնվազն 300.000 ստորագրություն:

Տվյալ դեպքում, հանրաքվեի նպատակն է խթանել քաղաքական հարաբերությունները և նպաստել Ուկրաինայի տնտեսական ինտեգրմանը, քանի որ հանրաքվեի կողմնակիցները պնդում են, որ Ուկրաինան արդեն խիստ հեռու է Ռուսաստանից և շարժվել է դեպի Արևմուտք: Իսկ ահա ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ համաձայնագիրը հոլանդացի հարկատուների վրա միլիարդավոր եվրոներ կարժենա, և որ ԵՄ-ի ընդլայնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Նիդերլանդների ժողովրդավարության վրա: Հանրաքվեին «ո՛չ» ասողները նաև պնդում են, որ հոլանդական խորհրդարանն այլևս իր սեփական քաղաքացիների ցանկությունները հաշվի չի առնում, այլ գործում է զուտ Բրյուսելի շահերից ելնելով:

Ի պատասխան Հոլանդիայի քաղաքացիների կողմից նախաձեռնած այս որոշմանը՝ Նիդերլանդներում գտնվող Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում է. «Մենք գնահատում ենք հոլանդական ժողովրդի ցանկությունը հանրաքվեի միջոցով հարցը հանրային ժողովրդավարական քննարկման դնելու, և այն պարզ գիտակցությունը, որ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է օգուտ բերել ո՛չ միայն Ուկրաինային, այլև ԵՄ-ին և բուն Նիդերլանդներին»:

Ընտրական խորհուրդն այժմ պետք է ստուգի ստորագրահավաքի արդյունքները, որպեսզի համոզվի, որ ստորագրություններն իրական են, այնուհետև առաջիկա վեց ամսվա ընթացքում կարող է անցկացվել արդեն բուն հանրաքվեն: Սա նշանակում է, որ քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԵՄ-ում հոլանդական նախագահության ժամանակ, որը երկիրը ստանձնելու է հունվար ամսից:

Նման օրենքը փաստորեն լուրջ հնարավորություն կտա քաղաքացիներին արտահայտելու իրենց տեսակետները, և ծանրակշիռ ձայն ունենալու երկրում որոշումների կայացման գործընթացում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: