ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Իրանի դեմ կարող է միջոցներ ձեռնարկել

ԱՄՆ-ում անհրաժեշտ են համարում միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝  բալիստիկ հրթիռի արձակման պատճառով։ Այդ հարցը կբարձրացվի ՄԱԿ ԱԽ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոների խոսքերին։

«Մոտակա օրերին մենք հարցը կբարձրացնենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդում՝ պատասխան պահանջելով։ Չեմ կարող հայտարարել, որ մենք անմիջապես միջոցներ կձեռնարկենք, չնայած ակնհայտորեն ունենք դրա իրավունքը, բայց մինչ այդ պետք է հարցը բարձրացնենք ՄԱԿ ԱԽ-ում»,- ասել է Տոները։

Նախօրեին Իրանի պաշտպանության նախարար Հոսսեյն Դեպգանը հայտարարել է հեռահար բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ այդ փորձարկումը խախտում է ՄԱԿ բանաձևերը։

ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևը նախատեսում է, որ Իրանը չի կարող մասնակցել բալիստիկ հրթիռների հետ կապ ունեցող որևէ միջոցառման։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: