ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած միջուկային համաձայնագրին՝ Իրան-ԱՄՆ տարաձայնությունները շարունակվում են

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պատրաստվում են հանել Իրանի նկատմամբ գործող տնտեսական պատճամիջոցները, քանի որ հոկտեմբերի 18-ին Իրանի և միջազգային միջնորդների միջև կնքված պատմական համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ն, այսօր համաձայնագիրը ստորագրած կողմերի (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, ԱՄՆ) ներկայացուցիչները հանդիպելու են Վիեննայում համաձայնագրի իրականացումը վերահսկող հանձնաժողով ստեղծելու նպատակով։ Հոկտեմբերի 15-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Իրանը տրամադրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները։

Թվում է, թե իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքն իրականացվում է առանց որևէ լուրջ խոչընդոտների, սակայն Իրան-ԱՄՆ հարաբերություններում նոր տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Խոսքը գնում է Իրանի կողմից հեռավոր բալիստիկ հրթիռների փորձարկման մասին, որ Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի խախտում։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերն ասել է, որ Միացյալ Նահանգները հաստատել է Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումն` ընդգծելով, որ «ԱՄՆ-ը խիստ անհանագստացած է Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկմամբ», հայտնում է Reuters գործակալությունը։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմն այս մասին զեկույց է պատրաստում և առաջիկա օրերին այն ներկայացնելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների դիտարկմանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Իրանը հայտարարեց տեղական արտադրության նոր հեռավոր բալիստիկ հրթիռները հաջողությամբ փորձարկելու մասին՝ այսպիսով զգալի առաջընթաց արձանագրելով իր բալիստիկ զինանոցի զարգացման գործում: Մինչդեռ  Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումն արգելված է 2010 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձևով։ Նախատեսվում է, որ միջուկային  համաձայնագրի գործելուց հետո ևս 8 տարի Իրանը պետք է զերծ մնա միջուկային զենք տեղափոխող բալիստիկ հրթիռներ փորձարկելուց:

Փորձագետները մտավախություն են հայտնում, որ այս տարաձայնությունները կարող են դառնալ միջուկային գործարքի խափանման պատճառ: Մտավախությունները նաև խորանում են Կասպից ծովում ռուս-իրանական համատեղ զորավարժությունների մասին տեղեկությունների ֆոնին։ Սակայն, Սպիտակ Տունն արդեն հայտարարել է, որ այս խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենալու վերջերս կնքված միջուկային գործարքի վրա: «Սա միջուկային համաձայնագրից անջատ հարց է», - պնդում է ԱՄՆ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: