Միջազգային հանրությունը՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասին
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն, որ տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերի 6–ին, գրավել նաև միջազգային հանրության ուշադրությանը: Հանրաքվեին անդրադարձել են մի շարք այլազգի պաշտոնատար անձինք:
Նախևառաջ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի անդամները, ովքեր նախնական եզրակացություն էին կազմել սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ, բավական բարձր գնահատական են տվել դրան:
Վենետիկյան հանձնաժողովի 60 երկրների ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների նախագիծն անվանել են ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ և միաձայն անցկացրել այն:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար այն դեպքում, երբ դրանում տեղ գտած փոփոխություններն արդյունավետ կիրառվեն: Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ՝ ավելացնելով, որ բոլորը, նաև` օմբուդսմենն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է պայքարեն, որպեսզի հանրաքվեից հետո, եթե նախագիծն ընդունվի, Սահմանադրության դրույթները կիրառվեն պատշաճ կերպով:
«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ վերացվել են դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է: Միայն ծանր հանցագործություն կատարած անձինք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ», - նկատել է Ժոզեֆ Սիգելեն:
Իսկ անդրադառնալով Սահմանդրության փոփոխությունների նախագծում ՀՀ ՄԻՊ-ի գործունեությանը, եվրոպացի պաշտպանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել և ավելացնել Պաշտպանի գրասենյակին տրվող ֆինանսական օժանդակությունը:
«Սա շատ կարևոր է, որ ապահովվի օմբուդսմենի ֆինանսական անկախությունը։ Եթե գումար չունես, չես կարող համապատասխան աշխատանք տանել, ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով և չանել միայն ընդհանուր վերլուծություններ», -եզրափակել է Սիգելեն։
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ծրագրի շուրջ ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով հատկապես կարևորել է քաղաքացիների իրազեկված մասնակցությունը Սահմանադրության հանրաքվեին:
«Բոլոր կողմերի կարծիքները պետք է լսելի լինել, դեմ և կողմ տեսակետներով մարդիկ հավասար հնարավորություն ունենան օգտվելու լրատվամիջոցներից», - նշել է Միլսը: «Ինձ՝ ԱՄՆ կառավարության ներկայացուցչիս, համար տեղին չէ որևէ գնահատական տալ նախագծին: Հայ ժողովուրդը պետք է ուսումնասիրի նախագիծը, մասնակցի բաց և ազատ բանավեճերին, և եթե որոշում կայացնի փոխել սահմանադրությունը, ապա դա նրա ընտրությունը կլինի», - եզրափակել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ