ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի

Cecnkr.am

Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի: Այս մասին նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը»,- ասել է նա:

Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել  են  թվով 280  հանրաքվեի տեղամասային  հանձնաժողովներ, որից 1-ը`Երևան քաղաքում՝ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքն ապահովելու նպատակով, 1-ը` քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար:

Արցախի հանրապետության պատմության ընթացքում կազմակերպվել է համապետական նշանակության 2 հանրաքվե, Հանրապետության Նախագահի` 5 և Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական հանրաքվեներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

«Արցախի Հանրապետությունում հանրաքվեներն ու ընտրությունները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Արզումանյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: