ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրությունը՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասին

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն, որ տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերի 6–ին,  գրավել նաև միջազգային հանրության ուշադրությանը: Հանրաքվեին անդրադարձել են մի շարք այլազգի պաշտոնատար անձինք:

Նախևառաջ Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի անդամները, ովքեր նախնական եզրակացություն էին կազմել սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ, բավական բարձր գնահատական են տվել դրան:

Վենետիկյան հանձնաժողովի 60 երկրների ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների նախագիծն անվանել են ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ և միաձայն անցկացրել այն:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար այն դեպքում, երբ դրանում տեղ գտած փոփոխություններն արդյունավետ կիրառվեն: Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ՝ ավելացնելով, որ բոլորը, նաև` օմբուդսմենն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է պայքարեն, որպեսզի հանրաքվեից հետո, եթե նախագիծն ընդունվի, Սահմանադրության դրույթները կիրառվեն պատշաճ կերպով:

«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ վերացվել են դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է: Միայն ծանր հանցագործություն կատարած անձինք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ», - նկատել է Ժոզեֆ Սիգելեն:

Իսկ անդրադառնալով Սահմանդրության փոփոխությունների նախագծում ՀՀ ՄԻՊ-ի գործունեությանը, եվրոպացի պաշտպանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել և ավելացնել Պաշտպանի գրասենյակին տրվող ֆինանսական օժանդակությունը:

«Սա շատ կարևոր է, որ ապահովվի օմբուդսմենի ֆինանսական անկախությունը։ Եթե գումար չունես, չես կարող համապատասխան աշխատանք տանել, ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով և չանել միայն ընդհանուր վերլուծություններ», -եզրափակել է Սիգելեն։

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ծրագրի շուրջ ելույթ է ունեցել նաև Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով հատկապես կարևորել է քաղաքացիների իրազեկված մասնակցությունը Սահմանադրության հանրաքվեին:

«Բոլոր կողմերի կարծիքները պետք է լսելի լինել, դեմ և կողմ տեսակետներով մարդիկ հավասար հնարավորություն ունենան օգտվելու լրատվամիջոցներից», - նշել է Միլսը: «Ինձ՝ ԱՄՆ կառավարության ներկայացուցչիս, համար տեղին չէ որևէ գնահատական տալ նախագծին: Հայ ժողովուրդը պետք է ուսումնասիրի նախագիծը, մասնակցի բաց և ազատ բանավեճերին, և եթե որոշում կայացնի փոխել սահմանադրությունը, ապա դա նրա ընտրությունը կլինի», - եզրափակել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: