ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հելոուին՝ սրբերի՞, թե՞ ուրվականների և դևերի տոն

Հելոուինը համարվում է արևմտյան ամենագունեղ տոներից մեկը: Հելոուին (Օքսֆորդյան բառարանի համաձայան՝ «Halloween» (Hallow Evening) բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում՝ որպես բոլոր սրբերի երեկո կամ բոլոր սրբերի տոնը։ Միացյալ Նահանգներում և Կանադայում այն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ 

Հելոուինը ժամանակակից տոն է համարվում, բայց նրա արմատները հին են: Դրանք գալիս են դեռ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ավանդույթներից: Հնագույն ժամանակներում կելտերը հոկտեմբերի վերջում նշում էին Սամայնի տոնը, երբ, ըստ նրանց, ուրվականներն ու դևերը ավելի հաճախ էին շրջում երկրի վրա։ Արդեն 7-րդ դարում Հռոմի պապ Բոնիփակիոս IV-ը քրիստոնեացրեց տոնը. նոյեմբերի 2-ն ընդունվեց որպես Բոլոր հոգիների օր՝ ի հիշատակ մահացածների։ Աստիճանաբար եկեղեցին միաձուլեց Հելոուինի հեթանոսական սովորությունները Բոլոր հոգիների և բոլոր սրբերի տոներին։

19-րդ դարում, երբ հազարավոր իռլանդացիներ տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, այդ տոնը կսկսեց աստիճանաբար ժողովրդական դառնալ նաև ԱՄՆ-ում: 20-րդ դարի վերջին տոնը սկսեցին նշել ոչ միայն անգլալեզու երկրներում, այլ նաև Չինաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Եվրոպական երկրներում, իսկ վերջին շրջանում նաև նախկին հետխորհրդային տարածքում:

Տոնի խորհրդանիշների մեծ մասն ունեն իրենց ուրույն պատմությունը:

Ջեքի ճրագը. Ջեքի ճրագը մոմով լուսավորված դդում է, որի պատմությունը եկել է կելտական այն ավանդույթից,որով օգնում էին հոգիներին գտնել քավարանի ճանապարհը: Շոտլանդիայում տոնի խորհրդանիշ է համարվում շաղգամը, բայց Հյուսիսային Ամերիկայում այն շատ արագ փոխարինվեց դդումով՝ որպես ավելի հասանելի և էժան բանջարեղեն:

Քաղցրավենիք. հնում կելտերը փորձում էին քաղցրավենիքով խաղաղեցնել չար ոգիներին։ Հետագայում եկեղեցին սկսեց խրախուսել այս տոնը նշողներին, որ Բոլոր սրբերի նախօրեին գնան տնից տուն և մահացածների համար աղոթքի դիմաց ուտելիք խնդրեն։ Այս սովորությունը Հելոուինի տոնակատարության մի մասը դարձավ։

Զգեստներ. կելտերը կրում էին սարսափազդու դիմակներ, որպեսզի չար ոգիները մտածեին, թե նրանք էլ են չար ոգիներ, և հանգիստ թողնեին նրանց։ Հետագայում այդ տոնը նշողները սկսեցին տնից տուն գնալ՝ կրելով սրբերի, հրեշտակների ու դևերի հագուստներ։

Նշենք, որ Հելոուինի նկատմամբ վերաբերմունքը շատ տարբեր է: Շատերն այս տոնը վտանգավոր են համարում, քանի որ այն կապված է ոգեղեն ուժերի հետ, որոնցից շատերը վտանգ են ներկայացնում ու սարսափազդու են: Նույնիսկ այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ այդ տոների միջոցով փորձում են կապ հաստատել մահացածների հոգիների հետ, ինչը հակասում է Աստվածաշնչին։

«Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը.... դա մեզ հաճելի է»,- USA Today-ը մեջբերում է մի  վիկկա (հեթանոսական կրոնի հետևորդներ, ովքեր հետևում են հին կելտական սովորույթների և մինչ օրս Հելոուինը հին անունով են կոչում՝ Սամայն) կախարդի խոսքեր:

Ավելացնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին կոչ է անում հրաժարվել օտարածին տոներից, այդ թվում՝  «սատանայական տարրեր պարունակող Հելոուինից»: Եկեղեցին խորհուրդ է տալիս Հելոուինի տոնի փոխարեն նշել Բուն Բարեկենդանը:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: