Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանի և ԵՄ-ի միջև
Իրանը Հայաստանին դիտարկում է որպես իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու միակ և հուսալի հարթակ: Այդ մասին հայտարարել է հոկտեմբեր ամսին Հայաստան այցելած Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Իսկ վերջին շրջանում թե′ եվրոպական, թե′ իրանական տարբեր աղբյուրներով շրջանառվող լուրերը հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանը ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլ նաև Եվրոպային կապող տարանցիկ երկիր:
Օրինակ, իրանական Mehr լրատվական գործակալության հոդվածում նշվում է, որ Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպայի հետ կապ հաստատելու համար ընտրել է Հայաստանով և Ադրբեջանով դեպի Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան երթուղով նոր տարանցիկ միջանցք: Նույն պարբերականը նաև խոսում է Իրանի և Հունաստանի միջև կնքված համագործակցության պայմանագրի մասին, համաձայն որի Իտալիա մեկնող իրանական բեռնատարները կարող են օգտագործել Հունաստանի նավահանգիստները:
Նախորդ շաբաթ Իրան-Եվրոպա հարաբերությունների զարգացման համատեքստում Հայաստանի հնարավոր դերակատարության մասին է խոսել նաև Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն: Վերջինս իր Հայաստան այցի ժամանակ, ինչպես հայտնում է news.am-ը, մասնավորապես նշել է. «Երբ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, մենք կտեսնեք, թե ինչ հնարավորություններ կան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Ես կարծում եմ, որ այդ պլաններում կարող է ներգրավված լինել նաև Հայաստանը, քանի որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է։ Մենք միշտ էլ ուրախ ենք Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ կառուցել»։
Եթե հաշվի առնենք Հայաստանի երկարաժամկետ համագործակցության փորձը թե′ ԵՄ-ի, թե′ Իրանի Իսլամական Հանրապետության և ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների հետ, ապա Հայաստանը կարող է շատ լավ կամրջող դերակատարում ստանձնել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հետագա զարգացման համար: Սա ինքնին Հայաստանի համար համագործակցության նոր եզրեր է բացում թե′ Արևուտքի երկրների և թե′ Իրանի հետ:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված...
- Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
- Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին,...
- Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու...
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
