Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կարելի է մասնակցել նաև նույնականացման քարտերով
ՀՀ Ազգային ժողովի այսօր կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Կողմ են քվեարկել 74, դեմ՝ 13 և ձեռնպահ՝ 18 պատգամավոր:
Օրենքում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանրաքվեին մասնակցել նաև նույնականացման քարտերով: Նման առաջարկությունով հանդես էին եկել իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները, որոնց կարծիքով ՀՀ ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին պետք է տրվի հնարավորություն իրականացնելու իրենց ընտրական իրավունքը: Այսօր Հայաստանում կա անձը հաստատող երեք տիպի փաստաթուղթ՝ սովորական անձնագիր, կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր, որոնք կիրառվում են կենսաչափական անձնագրի հետ և նախատեսված են միայն ներքին օգտագործման համար: Չնայած դրան՝ նույնականացման քարտերով քաղաքացիները չէին կարող մասնակցել քննությանը: Այսօր ՀՀ 183 հազար 391 քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ:
Ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցության նախաձեռնած փոփոխությունները լրացուցիչ գործիքներ են ստեղծում իշխանությունների համար կրկնակի քվեարկություն անցկացնելու, քանի որ նույնականացման քարտերով քվեարկելու դեպքում քաղաքացու գրանցման վայրը ճշտելու, ինչպես նաև ժամանակավոր կնիքներ դնելու հնարավորություն չկա: Սակայն, ինչպես հայտարարել է Պետաիրավական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, օրինագծում ներառված են առաջարկություններ, որոնց համաձայն՝ ընտրական ցուցակների լրացուցիչ նշումների սյունյակում պետք է նշվեն, թե որ քաղաքացիներն են մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտերով: Այնուհետև այդ տեղեկությունները կհաշվվեն և առանձին արձանագրություններում կնշվի, թե որ ընտրատեղամասում քանի քաղաքացի է քվեարկել նույնականացման քարտով:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ մերժվել է ընդդիմության առաջարկությունը հանրաքվերի ժամանակ մատերը թանաքոտելու մասին:
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների անցկացումը պաշտպանում են Հայաստանի հանրապետական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Սահմանադրական փոփոխությունների դեմ են հանդես գալիս «Հայ ազգային կոնգրեսը» և «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ