ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կարելի է մասնակցել նաև նույնականացման քարտերով

ՀՀ Ազգային ժողովի այսօր կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Կողմ են քվեարկել 74, դեմ՝ 13 և ձեռնպահ՝ 18 պատգամավոր:

Օրենքում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանրաքվեին մասնակցել նաև նույնականացման քարտերով: Նման առաջարկությունով հանդես էին եկել իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները, որոնց կարծիքով ՀՀ ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին պետք է տրվի հնարավորություն իրականացնելու իրենց ընտրական իրավունքը: Այսօր Հայաստանում կա անձը հաստատող երեք տիպի փաստաթուղթ՝ սովորական անձնագիր, կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր, որոնք կիրառվում են կենսաչափական անձնագրի հետ և նախատեսված են միայն ներքին օգտագործման համար: Չնայած դրան՝ նույնականացման քարտերով քաղաքացիները չէին կարող մասնակցել քննությանը: Այսօր ՀՀ 183 հազար 391 քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ:

Ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցության նախաձեռնած փոփոխությունները լրացուցիչ գործիքներ են ստեղծում իշխանությունների համար կրկնակի քվեարկություն անցկացնելու, քանի որ նույնականացման քարտերով քվեարկելու դեպքում քաղաքացու գրանցման վայրը ճշտելու, ինչպես նաև ժամանակավոր կնիքներ դնելու հնարավորություն չկա: Սակայն, ինչպես հայտարարել է Պետաիրավական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, օրինագծում ներառված են առաջարկություններ, որոնց համաձայն՝ ընտրական ցուցակների լրացուցիչ նշումների սյունյակում պետք է նշվեն, թե որ քաղաքացիներն են մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտերով: Այնուհետև այդ տեղեկությունները կհաշվվեն և առանձին արձանագրություններում կնշվի, թե որ ընտրատեղամասում քանի քաղաքացի է քվեարկել նույնականացման քարտով:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ մերժվել է ընդդիմության առաջարկությունը հանրաքվերի ժամանակ մատերը թանաքոտելու մասին:

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների անցկացումը պաշտպանում են Հայաստանի հանրապետական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Սահմանադրական փոփոխությունների դեմ են հանդես գալիս «Հայ ազգային կոնգրեսը» և «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: