ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի կողմից ՌԴ օդուժին օդանավակայանի տրամադրման խոսք չի եղել. Դավիթ Բաբայան

Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ՝ Ստեփանակերտի օդանավակայանը ՌԴ օդուժին տրամադրելու մասին Նախագահ Բակո Սահակյանի կողմից ոչ մի խոսք չի եղել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«REGNUM գործակալության մոսկովյան գրասենյակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից ընդամենը հարց է հնչել՝ արդյո՞ք Արցախը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ռուսական օդուժին ահաբեկիչների դեմ պայքարի համար, նախագահն էլ պատասխանել է՝ մենք գրեթե ամեն օր առնչվում ենք ահաբեկչության հետ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, երկիր, որն ամեն օր դիմում է թե' քաղաքական, թե' ռազմական, թե' լրատվական ահաբեկչության»,- ասել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ REGNUM-ն այսօր գրել էր, որ ԼՂՀ նախագահն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է կիրառվել ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, և որ օդանավակայանի շահագործումը սկսելուց հետո ԼՂՀ-ն պատրաստ է քննարկել այդ համագործակցությունը ՌԴ-ի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: