ՄԱԿ ԳԱ-ն դեմ է տնտեսական պատժամիջոցները որպես ճնշման միջոց կիրառելուն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել և մերժել զարգացող երկրների նկատմամբ որպես տնտեսական և քաղաքական ճնշման գործիք տնտեսական հարկադրանքի միակողմանի միջոցներ սահմանելու պրակտիկան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընթացիկ՝ 70-րդ նստաշրջանի ժամանակ կքննարկի միակողմանի տնտեսական պատժամիջոցների՝ որպես քաղաքական ճնշման միջոցի դեմ պայքարելու հարցը: Այս մասին համապատասխան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի ֆինանսական և սոցիալական հարցերով երկրորդ հանձնաժողովը: Փաստաթղթի օգտին քվեարկել են 117 պետություն, 51-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել միայն ԱՄՆ-ը և Իսրայելը:
Միակողմանի տնտեսական պատժամիջոցների դեմ պայքարելու մասին բանաձևի նախագիծը պատրաստել է Հարավաֆրիկյան հանրապետությունը: Փաստաթղթում նշվում է, որ «միակողմանի տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում տնտեսության և զարգացմանն ուղղված ջանքերի վրա՝ հատկապես զարգացող երկրներում»: Բանաձևի նախագծում կոչ է արվում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել զարգացող երկրների նկատմամբ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից չլիազորված կամ միջազգային իրավունքի դրույթների հետ ոչ համատեղելի միակողմանի տնտեսական հարկադրանքի միջոցների կիրառման պրակտիկայի դեմ:
ՀԱՀ-ի առաջարկած բանաձևը նախատեսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից զարգացող երկրների վրա քաղաքական ճնշման նպատակով հարկադրանքի տնտեսական միջոցների կիրառման դեպքերի և զարգացման վրա դրանց հետևանքների ուսումնասիրության իրականացում Կուբայի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Վենսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների օրինակով և այդ թեմայով ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանի (2017-2018 թթ.) համար համապատասխան զեկույցի պատրաստում:
Բանաձևի ընդդիմախոսները նշում են, որ միակողմանի տնտեսական պատժամիջոցների արգելումը նվազեցնում է ոչ բռնի մեթոդներով միմյանց վրա ազդելու պետությունների հնարավորությունը: «Ինչպես միակողմանի, այնպես էլ միջազգային պատժամիջոնցները կարող են արդյունավետ միջոց լինել արտաքին քաղաքականությունում նպատակներին հասնելու համար: Նպատակաուղղված պատժամիջոցները կարող են լինել ուժի կիրառմանը համապատասխան, արդյունավետ և տրամաբանակ այլընտրանք», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի խորհրդական Ջիլ Դերդերիան:
Սակայն ԱՄՆ-ի ներկայացուցչի այս տեսակետն այնքան կողմնակից չունի, որ խափանի օրենքի ընդունումը ՄԱԿ-ի ԳԱ-ում, կարծում են փորձագետները: Նշենք, որ տնտեսական ճնշման միակողմանի միջոցները հիմնականում կիրառում են արևմտյան երկրները՝ հատկապես ԱՄՆ-ը:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
- ՀՀ նախագահը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության...
- Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիբանանցի իր գործընկերոջ հետ Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ